«Carousel», Մելանի Մարտինեսի առաջնաելույթային «Dollhouse» մինի ալբոմի և «Cry Baby» ստուդիական ալբոմի երգը։ Տեսահոլովակը թողարկվել է 2014 թվականի հոկտեմբերի 15-ին[1]։ Այն դարձել է «Ամերիկյան սարսափ պատմություն» հեռուստասերիալի սաունդթրեքը։

«Carousel»
«Carousel» սինգլի շապիկը (Մելանի Մարտինես, 2014)
Մելանի Մարտինեսի սինգլը
«Dollhouse և Cry Baby» ալբոմից
ԹողարկվածՄայիսի 19, 2014 (2014-05-19)
ՖորմատCD, թվային ներբեռնում
Ժանրինդի փոփ
ԵրգահանՄելանի Մարտինես, Kinetics & One Love
Տևողություն3:50
ԼեյբլAtlantic, Warner/Chappell
ՊրոդյուսերKinetics & One Love
Մելանի Մարտինեսի սինգլների ժամանակագրություն
«Dollhouse»
(2014)
«Carousel»
(2014)
«Pity Party»
(2015)

Պատմություն

խմբագրել

Երգը, որպես սաունդթրեք հնչել է «Ամերիկյան սարսափ պամտություն․ Հրեշների կրկեսը» հեռուստասերիալում։ Մելանին ասել է, որ «Ամերիկյան սարսափ պատմություն» հեռուստասերիալը իր ամենասիրելի շոուն է և երբ լսել է նոր եթերաշրջանի թողարկվելու մասին, առաջարկել է գրել երգի սաունդթրեքը[2]։ Մեկ տարի լռությունից հետո, հեռուստասերիալի նոր եթերաշրջանի սկսվելուց 2 օր առաջ նրան կանչեցին հեռուստաընկերություն և համաձայնվեցին նրա առաջարկի հետ[3];

Տեսահոլովակ

խմբագրել

Լինսդեյ Պարկերը մի անգամ Մելանի Մարտինեսի մասին ասել է. «Մելանին «Ամերիկայի ձայնը» նախագծից անցավ «Ամերիկյան սարսափ պատմություն» և նրա այդ երգը ու տեսահոլովակը իսկապես լավն են։ Նրա այդ երգը շատ համապատասխան են Հելոուինին և արաժանի էր «Ամերիկյան սարսափ պատմություն» հեռուստասերիալում հնչելու համար»[4]։

Երգացանկ

խմբագրել
Սինգլ
# Անվանում Տևողություն
1. «Carousel»   3:50
3:50
Ռեմիքսներ
# Անվանում Տևողություն
1. «Carousel (Bobby Green Remix)»   4:37
2. «Carousel (Bleep Bloop Records Remix)»   4:02
3. «Carousel (Eric Sharp Remix)»   5:37
4. «Carousel (SNBRN Remix)»   5:41
19:57

Չարթեր

խմբագրել
Չարթ (2014) Զբաղեցրած
կարգավիճակ
Alternative Digital Songs (Billboard)[5] 9
Pop Digital Songs (Billboard)[6] 38

Թողարկման պատմություն

խմբագրել
Տարածք Ամսաթիվ Ֆորմատ Լեյբլ Ծանոթագրություն
ԱՄՆ Մայիսի 19, 2014 Թվային ներբեռնում Atlantic Records [7]

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել