CMSilla-ն կայքի կառավարման համակարգ է որը գրված է PHP լեզվով։ Այս համակարգի միջոցով հնարավոր է ստեղծել տարբեր բարդության ինտերնետ կայքեր։ CMSilla–ն բավականին պարզ է օգտագործման համար, բայց միևնույն ժամանակ շատ արդյունավետ է կայքերը կառավարելու համար։ Ծրագրի գլխավոր առանձնահատկություններից է կայքի տեղեկատվական և տեխնիկական ապահովությունը։ CMSilla–ն ազատ ծրագիր է, որպես տվյալների բազա օգտագործում է MySQL-ը։

CMSilla
Տեսակբովանդակության կառավարման համակարգ
Գրված է՝PHP
Զարգացման կարգավիճակչգործող
ԱրտոնագիրGNU GPL

Կիրառվում է բլոգների, ինտերնետ-խանութների, ընկերությունների կայքերի, պորտալների, կայք-բացիկների պատրաստման համար։

Անվտանգության ապահովում խմբագրել

  • Թույլատվության տարանջատել իրավունքները։

Գործառույթներ խմբագրել

  • «Մարդուն հասկանալի» URL-ներ,
  • Ֆայլերի փաթեթային բեռնում,
  • Ֆայլերի բեռնում ապափաթեթավորումով,
  • WYSIWYG խմբագրիչ,
  • Օբյեկտների պատճենում։

Առանձնահատկություններ խմբագրել

  • Միջերեսի տեղայնացում,
  • Բազմալեզու բովանդակություն,
  • UTF-8-ի աջակցություն,
  • Էջերի քեշավորում։

Հնարավորություններ խմբագրել

  • SEO,
  • Ոճերի և թեմաների կառավարում,
  • RSS-ի արտահանում,
  • Հետադարձ կապի համակարգ (ֆորում),
  • Հարցումներ,
  • Քվեարկություն,
  • Որոնում,
  • Բլոգեր,
  • Նորություններ,
  • Օգտագործողների կառավարում,
  • Ինտերնետ-խանութ