Bound to You
«Bound to You», ամերիկացի երգչուհի Քրիստինա Ագիլերայի երգն է, որը «Ծաղրանկար» (անգլ.՝ Burlesque) ֆիլմի սաունդթրեքերից մեկն է։ Երգը թողարկվել է 2010 թվականի դեկտեմբերի 17-ին, RCA Records լեյբլի կողմից։ Երգը գրվել է Քրիստինա Ագիլերայի, Սամուել Դիքսոնի և ավստրալիացի երգչուհի-երգահան Սիա Ֆուրլերի կողմից։ 2010 թվականին «Bound to You» երգը առաջադրվել է Ոսկե Գլոբուս մրցանակաբաշխության «Լավագույն օրիգինալ երգ» անվանակարգում։
«Bound to You» | |
---|---|
Քրիստինա Ագիլերայի երգը «Burlesque: Original Motion Picture Soundtrack» ալբոմից | |
Թողարկված | Դեկտեմբերի 17, 2010 |
Ձայնագրված | 2010 |
Ժանր | փոփ |
Տևողություն | 4:23 |
Լեյբլ | RCA Records |
Հեղինակ | Քրիստինա Ագիլերա, Սամուել Դիքսոն, Սիա Ֆուրլեր |
Պրոդյուսեր | Սամուել Դիքսոն |
Երգի մասին
խմբագրելԵրգի խոսքերի գրվել են Քրիստինա Ագիլերայի, ավտսրալացի երգչուհի-երգահան Սիա Ֆուրլերի և Սամուել Դիքսոնի կողմից, ով վերջինս նաև երգի պրոդյուսերն է։ Նրանք նախկինում նաև աշխատել են Քրիստինայի «Bionic» (2010) ալբոմի «You Lost Me» սինգլի վրա։ «Bound to You» երգը նաև «Burlesque: Original Motion Picture Soundtrack» ալբոմի այն 3 երգերից մեկն է, որի համահեղինակներից մեկը հենց Քրիստինան է։ Billboard-ի հետ հարցազրույցում երգչուհին նշել է որ «Bound to You» երգը ալբոմի իր ամենասիրելի երգն է[1]։ Երգը իր բովանդակությամբ մի երիտասարդ կնոջ մասին է, ով իր կյանքում առաջին անգամ սիրահարվել է։
Կենդանի կատարումներ
խմբագրել2010 թվականի հոկտեմբերի 7-ին Քրիստինա Ագիլերան երգը առաջին անգամ կատարում է Բևերլի Հիլզ քաղաքում։ Նույն տարվա նոյեմբերի 18-ին նա նաև այն կատարում է The Jay Leno Show հեռուստածրագրի ժամանակ[2]։
Մրցանակներ և առաջադրումներ
խմբագրելՏարի | Մրցանակաբաշխություն | Անվանակարգ | Արդյունք |
---|---|---|---|
2010 | Ոսկե Գլոբուս | Լավագույն օրիգինալ երգ | Առաջադրված |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Wood, Mikael (2010-11-19). "Christina Aguilera and Cher Shine on 'Burlesque' Soundtrack". Billboard. Access 2010-11-25
- ↑ ' "Christina Aguilera performs" Bound to You 'on Jay Leno " Արխիվացված 2010-11-21 Wayback Machine. theprophet. 2010-11-18. Access 2010-12-26.
Արտաքին հղումներ
խմբագրել- Երգի բառերը Արխիվացված 2014-07-13 Wayback Machine MetroLyrics-ում