Boeing 747-ի ավիավթար Բիշքեկի մոտ

Ավիավթար

Boeing 747-ի ավիավթար Բիշքեկի մոտ, խոշոր ավիավթար, որը տեղի է ունեցել 2017 թվականի հունվարի 16-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկի մոտ՝ Մանաս օդանավակայան չհասած, երբ ինքնաթիռը պատրաստվում էր վայրէջք կատարել։ Turkish Airlines ավիաընկերության Boeing 747-400F բեռնատար ինքնաթիռը, որը կատարում էր Հոնգկոնգ-Բիշքեկ-Ստամբուլ ավիաթռիչքը, ընկել է ամառանոցային ավանի վրա։ Մահացել է 37 մարդ[3], այդ թվում՝ անձնակազմի 5 անդամ[4][5]։

Boeing 747-ի ավիավթար Բիշքեկի մոտ
Bishkek January 2017 plane crash location.jpg
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակինքնաթիռի խորտակում
Թվականհունվարի 16, 2017[1]
ՎայրԲիշքեկ, , Flag of Kyrgyzstan.svg Ղրղզստան
ՉվերթTK6491
Թռիչքի վայրՀոնգկոնգի միջազգային օդանավակայան[1]
Վերջնական կետԱթաթուրքի անվան միջազգային օդանավակայան[1]
Զոհվածներ39[1]
Վիրավորներ36[1]
Aviation Safety Network ID20170116-0
Օդանավ
ԱվիաընկերությունMyCargo Airlines?
Կողային համարTC-MCL[2]
Կենդանի մնացած0
Turkish Airlines Flight 6491 Վիքիպահեստում

ԻնքնաթիռԽմբագրել

Ինքնաթիռը՝ Boeing 747-400F, գրանցված էր որպես TC-MCL, սերիական համարը՝ 32897[6]։ Կառուցվել է 2003 թվականին և սկզբնապես գործարկվել Singapore Airlines Cargo ավիաընկերության կողմից։ 2015 թվականին այն ձեռք բերեց MyCargo Airlines-ը և սկսեց շահագործել Թուրքական ավիաընկերության կողմից։

Իրադարձությունների ժամանակագրությունԽմբագրել

Ավիավթարը տեղի է ունեցել տեղի ժամանակով 7։31-ին։ Ինքնաթիռն ընկել է ամառանոցային ավանի բնակելի տների վրա՝ Մանաս օդանավակայանից ոչ հեռու։ Ավերվել է 32 տուն, ինքնաթիռի ընկնման վայրում հրդեհ է բռնկվել։ Ավիավթարի արդյունքում մահացել է 37 մարդ[3], այդ թվում՝ 6 երեխա[4]։ Ինքնաթիռի 4 օդաչուները մահացել են անմիջապես, հինգերորդը՝ մահացել է հիվանդանոցի ճանապարհին[7]։ Եվս 11 անձ բազմաթիվ ծանր վնասվածքներով տեղափոխվել է Բիշքեկի հիվանդանոցներ[8]։

ԱրձագանքԽմբագրել

2017 թվականի հունվարի 17-ը Ղրղզստանում հայտարարվել է սգո օր[8]։

ԾանոթագրություններԽմբագրել