BeeGraphy
BeeGraphy, առցանց միջավայրում աշխատող համակարգչային նախագծման, համակարգչային ճարտարագիտության և համակարգչային ավտոմատացված արտադրության ծրագրակազմ, որը հնարավորություն է տալիս նախագծողներին ստեղծել պարամետրիկ երկչափ և եռաչափ մոդելներ Node-խմբագրիչի միջոցով։ Այն նաև հնարավորություն է տալիս առցանց ցուցադրել BeeGraphy Editor-ով ստեղծված նախագծերի եռաչափ պատկերները պատվիրատու կողմին, ով էլ իր հերթին հեշտությամբ կարող է փոփոխել գծագրված մոդելի պարամետրերը[1][2]։
Գործիքակազմ
խմբագրելԳործիքակազմը բաղկացած է 2 մասից՝ հիմնական և օժանդակող։
Հիմնական գործիքակազմ
- Նոդ
- Հանգուցակապ
Օժանդակող գործիքակազմ
- Նոդերի խմբեր
- Նոդերի որոնում
- Նոդերի խմբավորում
- Եռաչափ մոդելի ցուցադրում
- Գործիքի դիրքի փոփոխողում
- Աշխատանքային տարածքի (ինչպես նաև նշված նոդ(եր)ի) մասշտաբի կառավարում
- Նոդերի հավասարեցում-դասավորում
Գործառույթներ
խմբագրել- Կետերի և կորերի ստեղծում
- Կորերի հետ աշխատելու գործիքակազմ
- Տրանսֆորմացիաներ կորերի հետ
- Կորերի հատման, միավորման և տարբերության գործողություններ
- Կորերի վերլուծություններ
- Հարթությունների կառուցում (cap, revolve, extrude)
- Եռաչափ մոդելի ցուցադրում
- Մաթեմատիկական գործողություններ ապահովող գործիքներ
- Եռաչափ դիտում
- Թիմային աշխատանք
- Օգտագործողի աշխատանքային էջ
Կորերի հետ աշխատելու համար ծրագրակազմում առկա է նոդերի տեսքով բավականին հագեցած գործիքակազմ։ Նոդերի միջոցով (կորերի աշխարհում) կամայական մոդելի կառուցումն իրականացվում է բավականին արագ և մատչելի։ Միաժամանակ կառուցման ընթացքում օգտագործողը հնարավորություն ունի տեսնել մոդելի եռաչափ տեսքը անմիջապես աշխատանքային վահանակում։
Հնարավորություններ
խմբագրել- Նախագծման գործընթացները կատարվում են նոդերի միջոցով
- Առցանց պարամետրիկ մոդելավորում թիմով
- Աշխատանքային գործընթացին միաժամանակյա մասնակցելու, մեկնաբանություններ անելու և խմբագրելու հնարավորություն
- Թիմակիցների կատարած աշխատանքը և մեկնաբանությունները անմիջապես տեսնելու հնարավորություն
- Աշխատանքային գործընթացին առցանց հետևելու հնարավորություն
- Կառուցվող մոդելները 3-րդ կողմին ցուցադրելու հնարավորություն
- NURBS մաթեմատիկական մոդելի կիրառությամբ նախագծման կատարում
- Իրական տեսքի բերելու մաթեմատիկական անալիզ, պարամետրիզացիայի հնարավորության քննարկում
- Արտադրանքի պրոյեկտավորում, ռեսուրսների մասնատում և բաշխում
- Կոմպոնենտների ձևավորում՝ նախագծի մեջ և համապատասխան ռեսուրսներում
- Առկա փլագինների հնարավոր կիրառության անալիզ արտադրվող մոդելի շրջանակներում (անհրաժեշտության դեպքում դրա կիրառում նախագծում)
- Ալգորիթմիկ պրոցեսների առկայության հայտնաբերում և կիրառության հնարավորության ձևակերպում՝ տրամադրվող «Նոդ» գործիքների միջոցով
- Թիմի աշխատանքի պլանավորում և ձևավորում՝ ելնելով արտադրանքի համապատասխան մասնագիտական ուղղությունից
- Թիմի անդամի գտնվելու վայրի կարևորության բացառում
- Կառուցման ընթացքում արտադրանքի տեսքի անընդմեջ դիտում
- Կառուցման ընթացքում տվյալների ամբողջական կառավարում
- «Նոդ» գործիքակազմի ճկուն կառավարում՝ կառուցման սկզբից մինչև ավարտ։
- Կետերի, կորերի, հարթությունների, օբյեկտների կառուցման համար նախատեսված «Նոդ» գործիքների առկայության ապահովում
Օգտագործվող ֆայլային ձևաչափեր և կիրառություն
խմբագրելBeeGraphy Editor-ի միջոցով ստացված մոդելները ծրագրակազմից հնարավոր է արտահանել .dxf, .stl, .obj ֆայլային ձևաչափերով, ինչը ենթադրում է միայն սոլիդ մոդելի տեսքով ֆայլի արտահանում՝ առանց պարամետրիկ հատկությունների։
BeeGraphy Editor-ի աշխատանքային վահանակում օգտագործվում է .bg ձևաչափը (Bee+Graphy բառակազմության երկու բաղադրիչների առաջին տառերը)։ bg ձևաչափով ֆայլը օգտագործվում է ծրագրակազմի առցանց ռեսուրսում՝ որպես աղբյուր-ֆայլ, այն հնարավոր է նաև արտահանել և պահպանել համակարգչում և հետագայում ներմուծել BeeGraphy Editor-ի առցանց աշխատանքային վահանակում։
BeeGraphy(BG) Editor-ով ստեղծված մոդելները կարող են օգտագործվել՝ ավտոմատացված արտադրության, ոսկերչության, կահույքագործության, ճարտարապետության, դիզայնի, ինչպես նաև` մուլտիմեդիա, AR/VR և խաղերի արտադրությունում։
BeeGraphy Editor-ի միջոցով ստացված մոդելները, կախված դրանց տեսակից և նշանակությունից, կարող են օգտագործվել ԹԾՂ լազերային և շաղափային հաստոցներով կամ եռաչափ տպիչներով արտադրման համար։