«Bad Bitch» (խմբագրված՝ «Bad B*tch»), ամերիկացի ռեփեր Ֆրենչ Մոնտանայի երգն է, որում իր մասնակցությունն ունի նաև ամերիկացի R&B երգիչ Ջերեմայը։ Այն որպես սինգլ թողարկվել է 2014 թվականի դեկտեմբերի 15-ին։ Երգը գրվել է Ֆրենչ Մոնտանայի, Remo the Hitmaker-ի և Ջերեմայի կողմից։

«Bad Bitch»
«Bad Bitch» սինգլի շապիկը (Ֆրենչ Մոնտանայի և Ջերեմայ, )
Ֆրենչ Մոնտանայի և Ջերեմայի սինգլը
ԹողարկվածԴեկտեմբերի 15, 2014 (2014-12-15)
ՖորմատԹվային ներբեռնում
ԺանրՀիփ հոփ
Տևողություն4:04
ԼեյբլBad Boy Records, Interscope Records
ՊրոդյուսերRemo the Hitmaker
Ֆրենչ Մոնտանայի սինգլների ժամանակագրություն
«Ball Drop»
(2014)
«Bad Bitch»
(2014)
«Off the Rip»
(2015)
Ջերեմայի սինգլների ժամանակագրություն
«The Body»
(2014)
«Bad Bitch»
(2014)
«Get You Alone»
(2015)

Թողարկում

խմբագրել

Երգի պրեմիերան կայացել է 2014 թվականի դեկտեմբերի 14-ին[1], սակայն որպես սինգլ այն iTunes-ում թողարկվել է հաջորդ օրը՝ դեկտեմբերի 15-ին[2]։ Երգի պաշտոնական ռեմիքսը ներկայացվել է 2015 թվականի մարտի 31-ին։ Ռեմիքս տարբերակում բացի Ֆրենչ Մոնտանայից և Ջերեմայից, իրենց մասնակցությունն ունեն նաև ռեփերներ Ռիք Ռոսը և Fabolous-ը[3]։

Տեսահոլովակ

խմբագրել

Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Էյֆ Ռիվերան, ներկայացվել է 2015 թվականի փետրվարի 23-ին[4]։ Տեսահոլովակում նկարահանվել են նաև Թրևիս Սքոթը, Լիլ Դարկը և DJ Khaled-ը[5]։

Հիթ շքերթներ

խմբագրել
Հիթ շքերթ (2015) Զբաղեցրած
տեղ
  ԱՄՆ (Billboard Hot 100) 95
  ԱՄՆ (Billboard Hot R&B/Hip-Hop Songs) 29

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «New Music: French Montana f/ Jeremih – 'Bad B*tch'». Rap-Up. 2014 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2016 թ․ հունվարի 12-ին.
  2. «Bad B*tch (feat. Jeremih) - Single by French Montana». iTunes. Վերցված է 2016 թ․ հունվարի 12-ին.
  3. «NEW MUSIC: FRENCH MONTANA FEAT. RICK ROSS, FABOLOUS, & JEREMIH – 'BAD BITCH (REMIX)'». Rap-Up. 2015 թ․ մարտի 31. Վերցված է 2015 թ․ հունիսի 11-ին.
  4. «VIDEO: FRENCH MONTANA FEAT. JEREMIH – 'BAD BITCH'». Rap-Up. 2015 թ․ փետրվարի 23. Վերցված է 2015 թ․ մայիսի 2-ին.
  5. «MUSIC VIDEO: JEREMIH FT. FRENCH MONTANA – "BAD BITCH"». jasthedoll.com. 2015 թ․ փետրվարի 23. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 2-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել