Armenia And Its Sorrows, 1896 թվականին Լոնդոնում հրատարակված Ու․ Ջ․ Ուինթլիի գիրքն է։

Armenia And Its Sorrows
անգլ.՝ Armenia And Its Sorrows
ՀեղինակՈւ․ Ջ․ Ուինթլի
Տեսակգրական ստեղծագործություն
ԹեմաՀայկական հարց
Բնօրինակ լեզուանգլերեն
Էջեր134
ԵրկիրՄիացյալ Թագավորություն
Հրատարակման վայրԼոնդոն
ՀրատարակիչLondon: A. Melrose
Հրատարակման տարեթիվ1896
OCLC153204106
Թվային տարբերակarchive.org կայքում]

Բովանդակություն խմբագրել

Հեղինակն անդրադարձ է կատարում Հայաստանի տեղադրությանը, հայոց պատմությանը, կարևորում քրիստոնեության՝ որպես պետական կրոն ընդունելու փաստը։ Առանձին հատվածում Ուինթլը անդրադառնում է Սասունում հայերի կոտորածի մանրամասներին, ապա նաև՝ մյուս բնակավայրերում հայերի 1895-1896 թվականների զանգվածային կոտորածներին։ Ուինթլը, խոսելով կոտորածների մասին, հիմնականում հիմնվում է կոտորածների վերաբերյալ բրիտանական «Կապույտ գրքի» փաստաթղթերի վրա։ Վերջին գլխում խոսվում է հայերի զանգվածային կոտորածների իրագործման մեջ եվրոպական երկրների պատասխանատվության խնդրի շուրջ։ Գիրքը ներառում է պատկերազարդումներ և քարտեզ[1]։

  Ինկվիզիցիայի ամենանտանելի սարսափներն ու Ներոնի կամ Դիոկլետիանոսի ամոթալի հալածանքները ոչինչ են այն սարսափների ու դաժանությունների համեմատ, ինչի այժմ ամեն օր ենթարկվում են պաշտոնյաների կողմից քրիստոնյա տղամարդիկ, կանայք, երեխաները …
 
  Բրիտանիայի դեսպանը եզրակացնում է. «Կարելի է ասել, որ վերջին անհանգստությունները ամայացրին այն բոլոր հայաբնակ նահանգները, որտեղ պետք է իրականացվեին ռեֆորմները»։
 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Wintle W. J. Armenia And Its Sorrows, London, 1896

Արտաքին հղումներ խմբագրել