Ariel 1 (այլ անվանումներ UK-1, S-55), Երկրի առաջին բրիտանական արհեստական արբանյակը։ Հաջողությամբ բաց է թողվել 1962 թվականի ապրիլի 26-ին Կանավերել հրվանդանի վրա գտնվող տիեզերակայանից։

Ariel 1
Ariel 1 առաջին թռիչքը Տոր-Դելտա հրթիռի վրա
Կարգ Ինոսֆերային
Նախագծող ՆԱՍՍԱ, SERC[1]
Կոնստրուկտոր Geocentric
Սկսել է օգտագործվել 1962 թվականի ապրիլի 26, 18:00:16 UTC
Արտադրող Goddard Space Flight Center
Օգտագործման տարիներ 1962 թվականի ապրիլի 26-ից 1976 թվականի մայիսի 24
Հիմնական մոդել Thor DM-19 Delta
Քաշ 65 կգ

Ստեղծման պատմությունը խմբագրել

 
Ariel 1 արբանյակը Լոնդոնի Գիտական թանգարանում

1959 թվականին ԱՄՆ-ն օգնություն խմդրեց ԿՈՍՊԱՐ տիեզերական հետազոտական կոմիտեից տիեզերական տարածքում հետազոտություններ անցկացնելու համար ստեղծել և թողարկել հրթիռներ։ Անմիջապես դրանից հետո, բրիտանական գիտա-ինժեներական խորհուրդը առաջարկեց ՆԱՍԱ-ին մշակել գիտական հետազոտությունների համար ոչ մեծ տիեզերական սարքավորում։ ԱՄՆ-ում վերջինիս հաջորդած քաղաքական քննարկումները և այլ երկրների միանալը ծրագրին մշակման չեղարկման չհանգեցրին և 1962 թվականի ապրիլի 26-ին Կանավերալ հրվանդանի վրա գտնվող 17A հրթիռակայանի հրապարակից բրիտանական առաջին տիեզերական սարքավորման հետ բաց թողնվեց Տոր-Դելտա կոնվերսիոն հրթիռը։ Գոդարդայի տիեզերական կենտրոնում ստեղծված սարքի հիմնական առաջադրանքը գիտական փորձերն են, որի նպատակն էր պարզել արևային ճառագայթման և երկրի իոնոսֆերայի գործընթացների միջև կապերը։ Սարքավորումը ուղեծրից դուրս եկավ 1976 թվականի ապրիլի 26-ին։ Արբանյակի ստեղծման և զարգացման հետևանքով ձեռք բերած փորձը օգտագործվեց Skylark ծրագրի մշակման ժամանակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ariel 1 Արխիվացված 2011-10-28 Wayback Machine NSSDC Master Catalog. Retrieved 20 January 2015.

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Ariel 1». Space.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 9-ին.