Apple A12
Apple A12 (A12 Bionic chip), Apple կազմակերպության կողմից ստեղծված չիպի վրա հիմնված համակարգ՝ Apple Ax շարքից։ 2018 թվականի մոդել է։ Համակարգի կազմի մեջ մտնում է 64 բայթանոց 6 միջուկային ARM-միկրոպրոցեսորը։ Մշակվել է Apple կազմակերպության կողմից և արտադրվում է TSMC պայմանագրային արտադրողի կողմից՝ 7 նանոմետրանոց տեխպրոցեսով[2]։ Սկզբում նախատեսվում էր պրոցեսորը թողարկել Apple A11x անվամբ։
Արտադրվել է | 2018 թվական |
---|---|
Common manufacturer(s) | |
Min. feature size | 7[1] |
Նախորդող | Apple A11 |
Հաջորդող | Apple A12X |
Նկարագրություն
խմբագրելA12 Bionic-ի հիմնական բլոկները հաշվողական և գրաֆիկական միջուկներ են։ Հենց չիպը պարունակում է․
- կատարման երկու հաշվիչ միջուկ (բարդ հաշվողական խնդիրների համար),
- արդյունավետության չորս հաշվողական միջուկ (ամենօրյա աշխատանքի համար),
- չորս գրաֆիկական միջուկ (Metal 2 տեխնոլոգիայի աջակցությամբ),
- 8 միջուկային Neural Engine նեյրոպրոցեսոր։
A12 Bionic-ը սկսել է ավելի քիչ էլեկտրաէներգիա օգտագործել, քան Apple A11-ը, այն դեպքում, երբ բարձրակարգ միջուկներն այժմ 15 տոկոսով ավելի հզոր են, 50 տոկոսով՝ էներգաարդյունավետ։
Neural Engine
խմբագրելA12 Bionic-ում օգտագործվում է բարելավված 8-միջուկային նեյրոնային Neural Engine պրոցեսոր, որը կարող է մեկ վայրկյանում կատարել մինչև 5 տրիլիոն գործողություն և Apple A11-ի համեմատ աշխատում է մինչև 9 անգամ ավելի արագ[3]։
Գործածություն
խմբագրելApple A12 օգտագործող սարքավորումներ՝
- iPhone XS - 2018 թվականի սեպտեմբերից,
- iPhone XS Max - 2018 թվականի սեպտեմբերից,
- iPhone XR - 2018 թվականի հոկտեմբերից,
- iPad Air 3 - 2019 թվականի մարտից,
- IPad mini (5-րդ սերունդ) - 2019 թվականի մարտից[4]։
Apple A12X անունով չիպերի տարբերակն օգտագործվում է
- iPad Pro (2018) - 2018 թվականի հոկտեմբերից[5]։
Apple A12Z անունով չիպի տարբերակն օգտագործվում է
- iPad Pro (2020) - 2020 թվականի սեպտեմբերից։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Представлена однокристальная система Apple A12 Bionic» (ռուսերեն). iXBT. 13 сентября 2018.
- ↑ «Apple представила новые флагманы — iPhone Xs и Xs Max» (ռուսերեն). 3DNews. 12 сентября 2018.
- ↑ [1] // apple.com
- ↑ «Apple представила новые модели iPad». Ведомости. 18 марта 2019. Վերցված է 26.03.2019-ին.
- ↑ [2] // IXBT.com