AnnenMayKantereit, գերմանական ռոք խումբ։ Հիմնադրվել է 2011 թվականին։ Նրանք երգում են և՛ գերմաներենով, և՛ անգլերենով։ Նկատելի առավելությունը երգիչ Հեննինգ Մայի առանձնահատուկ կոպիտ ձայնն է։

AnnenMayKantereit
AnnenMayKantereit (2014)
Հիմնական տվյալներ
ԵրկիրՔյոլն, Գերմանիա
ԺանրերՌոք երաժշտություն
Գործունեություն2011
ԼեյբլVertigo Records[1]
Կապվածannenmaykantereit.com
Պարգևներ
Կայքannenmaykantereit.com
Անդամներ
Քրիստոֆեր Աննեն (կիթառ, հարմոնիկա), Հեննինգ Մայ(վոկալ, դաշնամուր), Զեվերին Կանտերայթ(հարվածային գործիքներ), Մալթե Հաք(բաս-կիթառ)
Նախկին անդամներ
Լարս Լյոթգերինգ(կրկնակի բաս)
 AnnenMayKantereit Վիքիպահեստում

Պատմություն Խմբագրել

 
Henning May (2015)

Երեք հիմնադիր անդամները (Քրիստոֆեր Աննեն, Հեննինգ Մայ, Զեվերին Կանտերայթ), որոնց ազգանուններով էլ կոչվում է խմբի անունը, խումբը ստեղծել են դեռևս Շիլլերի գիմնազիումում սովորելու տարիներին[2]։

Սկզբում նրանք հանդես էին գալիս որպես փողոցային երաժիշտներ Քյոլնի փողոցներում։ Հետագայում նրանց է միանում կրկնակի բաս երաժիշտ Լարս Լյոթգերինգը[3]։

2013 թվականին նրանք թողարկում են իրենց առաջին սոլո ալբոմը։ Ալբոմը, որը մասամբ ձայնագրվել է փողոցում, այժմ հասանելի չէ[4]։

Նրանք ունեն իրենց սեփական Յություբյան ալիքը, որտեղով էլ հրապարակում են իրենց երգերը[5]։ 2014 թվականի օգոստոս ամսից խմբին է միանում բասիստ Մալթե Հաքը[6]։

«Wohin du gehst» երգի տեսահոլովակի թողարկումից հետո, խումբը սկսում է իր շրջագայությունը Գերմանիայով։ 2014 թվականի ամռանը նրանք նվագում են մի քանի խոշոր փառատոններում, ինչպիսիք են՝ Appletree Garden Festival, the Open Flair և the Reeperbahn Festival: Աշնանը նրանք նվագում են մի քանի համերգներում՝ որպես աջակցություն Beatsteaks -ին[7] և նվագակցում են Clueso-ին Stadtrandlichter Tour -ի ընթացքում[8]։

Նրանք «ARD-Jugendprogramme»-ի երաժշտական մրցանակաբաշխության ֆինալիստներ էին[9]։

2014 թվականի դեկտեմբերին AnnenMayKantereit-ը ցուցադրվել է «Circus HalliGalli» հեռուստածրագրի շրջանակներում[10]։

2015 թվականի սկզբին նրանք կրկին սկսում են շրջագայությունները։ 2015 թվականի ամռանը նրանք ավելի շատ փառատոնների են մասնակցում, ներառյալ՝ the Haldern Pop Festival և Rock am Ring: K.I.Z. հիփ-հոփ խումբը Հեննինգ Մային ներառում է իրենց երգի՝ «Hurra die Welt geht unter»- ի մեջ։

2015 թվականի ամռանը նրանք պայմանագիր են կնքում Universal - ի հետ։ Մոսես Շնեիդերի հետ նրանք ձայնագրում են EP «Wird schon irgendwie gehen»-ը Բեռլինի Հանսա ստուդիայում։ Այն թողարկվում է 2015 թվականի հոկտեմբերի 16-ին՝ Vertigo Berlin անվան տակ[11]։

Ավելի ուշ նրանք նոր շրջագայություն են սկսում և նվաճում բազմաթիվ բեմեր։

2016 թվականի փետրվարին նրանք թողարկում են "Pocahontas" սինգլը իրենց առաջիկա "Alles Nix Konkretes" ալբոմից։ Ամբողջական ալբոմը թողարկվում է 2016 թվականի մարտին և գրավում առաջին հորիզոնականը գերմանական ալբոմների աղյուսակում[12]։

2018 թվականի դեկտեմբերի 7-ին խումբը թողարկում է իրենց նոր ալբոմ "Schlagschatten"-ը, որը ստեղծվել էր Մարկուս Գանթերի կողմից և ձայնագրվել Իսպանիայի փոքր գյուղերից մեկում[13]։

2019 թվականի հունվարի 8-ին BMG Rights Management-ը հայտարարում է, որ իրենք որոշել են համաշխարհային հրատարակչական պայմանագիր կնքել խմբի հետ[14]։

2019 թվականի հունվարի վերջերին խումբը ունեցավ ակումբային շրջագայություն Մանհեիմում[15]։

2019 թվականի մարտին նրանք պլանավորում են սկսել խոշոր համերգային շրջագայություն[16]։

Սկավառակագրություն Խմբագրել

Ալբոմներ Խմբագրել

  • 2013: AMK (Սեփական արտադրանք, ներկայումս անհասանելի է)
  • 2015: Wird schon irgendwie gehen (Vertigo Berlin) (33-րդը՝ գերմանական աղյուսակում)
  • 2016: Alles Nix Konkretes (1-ինը՝ գերմանական, ավստրիական և 6-րդը՝ շվեյցարական աղյուսակներում)
  • 2016: AnnenMayKantereit & Freunde (Կենդանի կատարում Բեռլինում)[17]
  • 2018: Schlagschatten[18] (2-րդը՝ գերմանական, 3-րդը՝ ավստրիական և 10-րդը՝ շվեյցարական աղյուսակներում)

Սինգլներ Խմբագրել

  • 2015: Oft gefragt (18-րդը՝ գերմանական և 36-րդը՝ ավստրիական աղյուսակներում)[19]
  • 2016: Pocahontas (31-րդը՝ գերմանական և 63-րդը՝ ավստրիական աղյուսակներում)
  • 2016: Barfuß am Klavier (51-րդը՝ գերմանական աղյուսակում)
  • 2018: Marie (62-րդը՝ գերմանական և 67-րդը՝ ավստրիական աղյուսակներում)
  • 2018: Schon krass (98-րդը գերմանական աղյուսակում)

Մրցանակաբաշխություններ Խմբագրել

  • 2015: Kulturpreis der Sparkassen-Kulturstiftung Rheinland
  • 2015: Deutscher Webvideopreis in the category Music Video
  • 2017: Echo in the category Newcomer National
  • 2017: Echo in the category Band Pop National

Նոմինացիաներ Խմբագրել

  • 2015: 1LIVE Krone in the categorie Bester Live-Act
  • 2016: 1LIVE Krone in the categorie Beste Band
  • 2016: 1LIVE Krone in the categorie Bester Live-Act
  • 2017: Goldene Kamera Digital Award in the categorie #MusicAct

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. Discogs — 2000.
  2. Alina (2014-02-01)։ «LizzyNet.de – Draußen Musik machen»։ LizzyNet։ Վերցված է 2014-12-22 
  3. Julia Lührs, Elif Senel: Redezeit mit „Annen May Kantereit“ – WDR 5.
  4. Marcus Bäcker (2015-10-03)։ «Junge Band aus Köln überrollt den Musikmarkt»։ Welt.de։ Վերցված է 2015-10-06 
  5. Josa Mania-Schlegel (2015-08-26)։ «Liebeskummer für die Generation Tinder»։ Süddeutsche.de։ Վերցված է 2015-10-06 
  6. Malte Bormann (2015-01-09)։ «Eine Band wie ein Zuhause – BR»։ BR։ Վերցված է 2015-02-12 
  7. Jan Felix Walther (2014-10-01)։ «AnnenMayKantereit live im Berliner Lido: Mit jeder einzelnen Faser der Halsschlagader»։ Rolling Stone Magazin։ Վերցված է 2014-12-22 
  8. «Clueso gibt AnnenMayKantereit als Special Guest für Stadtrandlichter Tour bekannt»։ FourArtists։ 2014-10-31։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-01-ին։ Վերցված է 2014-12-22 
  9. «SPUTNIK: Im Finale 2014: AnnenMayKantereit»։ MDR Sputnik։ 2014-07-09։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-22-ին։ Վերցված է 2014-12-22 
  10. «CIRCUS HALLIGALLI – Video – AnnenMayKantereit – Oft gefragt – ProSieben»։ ProSieben։ 2014-12-08։ Արխիվացված է օրիգինալից 2017-01-23-ին։ Վերցված է 2014-12-22 
  11. PledgeMusic (2014-12-16)։ «AnnenMayKantereit: Unsere neue EP auf PledgeMusic»։ Արխիվացված է օրիգինալից 2017-03-23-ին։ Վերցված է 2014-12-22 
  12. «Top 100 Album Charts» (German)։ charts.de։ մարտի 25, 2016։ Վերցված է մարտի 30, 2016 
  13. Official german charts: Schlagschatten
  14. Annenmaykantereit sign publishing-deal with BMG
  15. Instagram photo from Malte Huck of the club tour
  16. Dates of the 2019 tour on the website of the band
  17. Apple itunes: live album from 2016
  18. «Schlagschatten – Album by AnnenMayKantereit on Apple Music»։ Apple Music։ Վերցված է հոկտեմբերի 26, 2018 
  19. Chartquellen: Deutschland / Österreich Archived November 17, 2015, at the Wayback Machine.

Արտաքին հղումներ Խմբագրել