Angel by the Wings (երգ), ավստրալիացի հայտնի երգչուհի Սիա Ֆերլերի հեղինակային երգը։ Այն իրականում նախատեսված էր «Որսորդ արծվի հետ» (2016) ֆիլմի համար։ 2016 թվականի հունվարին Billboard -ը հրապարակեց, որ ֆիլմը գրվել է հատուկ այդ ֆիլմի համար, իսկ ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի հունվարի 24-ին։ Օտտո Բելլը ասել է.

«Angel by the Wings»
Angel by the Wings
Սիա Ֆուրլերի երգը «The Eagle Huntress» ալբոմից
Թողարկված2016 թվականի դեկտեմբերի 2
ԺանրՓոփ
Տևողություն3:41
ՊրոդյուսերԳրեգ Կյորստին
The Eagle Huntress ալբոմի երգացանկ
«Angel by the Wings» Move Your Body
«Ես շատ շնորհակալ եմ Սիային իր ժամանակը օգտագործելու և այս յուրահատուկ երգը գրելու համար։ Նա իր հրաշալի ձայնով վստահել է մեր դոկումենտալ ֆիլմին։ Ես չէի էլ կարող պատկերացնել այլ հրաշալի ձայն, որ կարող էր համապատասխան լինել մեր ֆիլմին։ Սա հրաշալի աղջկա խրոխտ հիմն է»[1]։

Առանձին սինգլի հրապարակումը եղել է 2016 թվականի դեկտեմբերի 2-ին։

Քննադատությունը

խմբագրել

Billboard-ից Ջիլ Կոուֆմանը երգը բնորոշել է որպես հանգստացնող և ճիշտ ճկված, որը շատ լավ է լրացնում ֆիլմի պատմությանը[2]։ Consequence of Sound-ից Բեն Կեյնը ասել է, որ այս երգի կրկներգը թեկուզ պարզ է, բայց բավականին էֆեկտիվ. Դու կարող ես ամեն ինչ»[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Sia Records 'Angel By The Wings' for New Film 'The Eagle Huntress': Exclusive». Billboard. 2016 թ․ հունվարի 20. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 16-ին.
  2. «Listen to Sia's Powerful New Ballad 'Angel by the Wings'». Billboard. 2016 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 9-ին.
  3. «Sia shares new song "Angel by the Wings" from the The Eagle Huntress soundtrack — listen». 2016 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 16-ին.