Amor caecus, լատինական թևավոր խոսք։ Լատիներենից թարգմանաբար նշանակում է «Սերը կույր է»։

Արտահայտությունն օգտագործվում է այն դեպքերում, երբ զգացմունքները խանգարում են սթափ կերպով տեսնելու իրենց սիրո առարկան, սիրելի մարդու թերությունները նշանակություն չեն ունենում, երբեմն էլ դրանք առավելություն են թվում։ Անուղղակիորեն այս արտահայտությանը կարելի է հանդիպել Հոմերոսի, Պուբլիուս Օվիդիուս Նասոյի և Տիտուս Լուկրեցիուս Կարուսի ստեղծագործություններում, որտեղ թերությունները գովերգվում են սիրո ազդեցության տակ։

Սիրո կրքի մեջ կույրը չի տեսնում ոչ մի թերություն
Գեղեցիկ ընկերուհու մեջ նույնիսկ նրա արած հիմարությունն է դուր գալիս։

- Հորացիոս

Այդպես էլ մարդկանց մեծ մասը վարվում է՝
Առավելություններ տեսնելով այնտեղ, ուր դրանք ընդհանրապես չկան։

- Լուկրեցիուս

Գրականություն խմբագրել

  • Ю. С. Цыбульник. Крылатые латинские выражения. — М.: ООО "Издательство АСТ", 2005. — С. 166. — 350 с. — 2500 экз