Adidas Roteiro
Adidas Roteiro-ն ֆուտբոլի գնդակի պաշտոնական մոդելն է՝ 2004 թվականի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության համար․ մշակվել է Ադիդաս ընկերության կողմից։ Անունը տրվել է ի պատիվ պորտուգալացի ծովագնաց Վասկո դա Գամայի նավի գրանցամատյանի[1]։
Սիմվոլիզմ և դիզայն
խմբագրելԱդիդաս ընկերությունը գնդակը թողարկել է կտրված քսանանիստի տեսքով՝ պատրաստված ջերմային սոսնձման տեխնոլոգիայով, որի պանելները ոչ թե կարվում են, այլ սոսնձվում են ջերմաստիճանի տակ՝ առանց մի կարի։
Ֆուտբոլի գնդակը պատրաստված է երեք գույներով.
- մետալիկ կանաչ, որը խորհրդանշում է ծովը,
- երկնագույն,որը երկնքի նշանն է,
- արծաթագույն գծեր՝ որոնք հիշեցնում են պորտուգալացի նավաստիների կողմից օգտագործվող կոորդինատային համակարգը[1]։
Մասնագետների կարծիքներ
խմբագրել- Դևիդ Բեքհեմ[1] «Զգում էի, որ իմ անկյունային հարվածների, փոխանցումների և տուգանային հարվածների ճշգրտությունը զգալիորեն բարելավվեց։ Բացի այդ, գնդակն ավելի լավ պտտվում է, ինչը ինձ դուր է գալիս։ Այս արկով հարվածելուց, նույնիսկ ձայնն ինչ-որ կերպ յուրահատուկ դարձավ։»
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Море и небо в одном мяче». Время новостей. 2003 թ․ դեկտեմբերի 2. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2022-19-20-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Adidas Roteiro» հոդվածին։ |