Բացել գլխավոր ցանկը
1rightarrow blue.svgԱյս հոդվածը ABC ծրագրավորման լեզվի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք ABC (այլ կիրառումներ)։

ABC, ընդհանուր նշանակության իմպերատիվ, գործընթացային, կառուցվածքային բարձր մակարդակի ծրագրավորման լեզու և IDE, որոնք մշակվել են 1987 թ․-ին Նիդերլանդների Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի կենտրոնում[1]։

ABC
Տեսակծրագրավորման լեզու, ծրագրավորման պրոցեդուրային լեզու և off-side rule language?
Կատարման ձևիմպերատիվ, գործընթացային, կառուցվածքային
Առաջացել է1987
ՍտեղծողLeo Geurts, Lambert Meertens, Steven Pemberton; Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի կոնտրոն
ՆախագծողLambert Meertens? և Steven Pemberton?
Տիպիզացիախիստ, պոլիմորֆիզմի աջակցությամբ
Ընթացիկ տարբերակմայիսի 1 2002
Ներշնչվել էSETL, ALGOL 68
Ներշնչել էPython, Agena
Կայքhomepages.cwi.nl/~steven/abc/

ABC-ն ի սկզբանե ստեղծվել է այն նույն նպատակով, ինչի համար ստեղծվել են BASIC, Pascal և AWK լեզուները։ Այն նախատեսված չէր համակարգային ծրագրավորման համար։ Այն պետք է ծառայեր որպես ծրագրավորման լեզվի ուսուցման և ոչ ծրագրավորողների կողմից ամենօրյա աշխատանքում խնդիրների լուծման համար։

ՀատկություններԽմբագրել

ABC լեզուն աջակցում է վերևից ներքև ծրագրավորման նմուշը։

ABC-ն ունի միայն հինգ հիմնական տվյալների տիպեր, որոնք նախօրոք հայտարարման կարիք չունեն։ Տվյալների տիպերն ապահովում են հանրահաշվական անվերջ ճշտություն, տողերի և ցուցակների անսահմանափակ երկարություններ, ինչպես նաև այլ հնարավորություններ, որոնք հեշտացնում են նորեկների աշխատանքը։

ABC-ով գրված ծրագրերը չեն կարող ուղղակիորեն աշխատել ֆայլային համակարգի կամ օպերացիոն համակարգի ֆունկցիաների հետ։

Լեզվի ստեղծողներն պնդում են, որ ABC-ով գրված ծրագրերն մոտ չորս անգամ ավելի փոքր են ծավալով, քան նույն գործողություններն կատարող ծրագրերը՝ գրված C կամ Pascal ծրագրավորման լեզուներով։ Միևնույն ժամանակ դրանք հեշտ ընթեռնելի են։

ABC-ի պաշտոնական IDE-ն ներառում է խմբագրիչը, ինտերպրետատորն ու կոմպիլյատորը, որոնք հասանելի են UNIX-ի, Linux-ի, Microsoft Windows/DOS-ի, Atari-ի և Macintosh-ի համար։

ՕրինակԽմբագրել

Ծրագիր, որը վերադարձնում է փաստաթղթում բառերի քանակը։

PUT {} IN collection
FOR line IN document:
 FOR word IN split line:
  IF word not.in collection:
   INSERT word IN collection
 RETURN collection

Հետաքրքիր փաստերԽմբագրել

ABC-ն հաճախ կապում են Python-ի հետ, քանի որ վերջինիս մշակողը՝ Գվիդո վան Ռոսումը, նախնական շրջանում աշխատում էր ABC լեզվի ստեղծման վրա[2][3]։

ԾանոթագրություններԽմբագրել

ՀղումներԽմբագրել