5-րդ հեծելազորային հրետանու դիվիզիոն

5-րդ հեծելազորային հրետանու դիվիզիոն (ռուս.՝ 5-й конно-артиллерийский дивизион), հեծելազորային զորամաս Ռուսական կայսրության բանակի 5-րդ հեծելազորային դիվիզիայի 16-րդ բանակային կորպուսի կազմում։ Տեղակայումը` 1903 թվականին Կալիշինի նահանգի Զդունյան- Վոլյա[1], 1913 թվական` Սամարա։

5-րդ հեծելազորային հրետանու դիվիզիոն
Ընդհանուր տեղեկություն
Երկիր Ռուսական կայսրություն
Մտնում է16-րդ բանակային կորպուս
ՏեղաբաշխումԶդունյան-Վոլյա և Սամարա

Կազմավորումներ խմբագրել

  • 1882-1907 - 10-րդ հեծյալ-հրետանային դիվիզիոն
  • 1907-1918 - 5-րդ հեծյալ-հրետանային դիվիզիոն

Մարտական գործողություններ խմբագրել

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 5-րդ հեծելազորային դիվիզիայի կազմում. պատերազմի սկզբում մասնակցել է Արևելա-Պրուսական օպերացիային։ 1915 թվականին եղել է հարավարևմտյան ռազմաճակատում, հետագայում` Դվինյան սահմանագծում։

5-րդ հեծելազորային - հրետանային դիվիզիոնի հրամանատարներ խմբագրել

  • 1.01.1897-1.01.1900 - փոխգնդապետ Կոլոմեյցև Վասիլի Վասիլևիչ[2]
  • 1.01.1901-1.01.1904 - փոխգնդապետ Բանկովսկի Վլադիմիր Ալեքսանդրովիչ[3]
  • ?-22.09.1906 - գնդապետ Ռոմիշևսկի Մոդեստ, Վլադիսլավովիչ
  • 22.09.1906-05.05.1909 - գնդապետ Գավրիլով Վասիլի Տիմոֆեևիչ
  • 26.05.1909- 01.03.1914 (18.01.1916?) հետո - գնդապետ Միլովիչ Դմիտրի Յակովլևիչ

Քաղաքացիական պատերազմում խմբագրել

1918 թվականի ամռանը դիվիզիոնի կապիտան Վասիլի Վիրիպաևը դիվիզիոնի թիկունքային հավաքակայանի բազայի վրա Սամարայում ստեղծում է 1-ին Վոլգյան առանձնացված հրետանային մարտկոցը։ Մարտկոցը մտավ КОМУЧ-ի ժողովրդական բանակի կազմի մեջ փոխգնդապետ Կապպելի հրամանատարությամբ։ 1919 թվականի հունվարից ընդգրկվեց գեներալ Կապպելի Վոլգյան կորպոսի, Վոլգյան հեծելազորային բրիգադի կազմի մեջ[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Памятная книжка Калишской губернии на 1903 год - С. 215
  2. Памятная книжка Калишской губернии на 1897-1900 год - С. 215
  3. Памятная книжка Калишской губернии на 1900-1903 год - С. 215
  4. Каппель и каппелевцы. 2-е изд., испр. и доп. - М.: НП «Посев», 2007. - ISBN 978-5-85824-174-4.

Արտաքին հղումներ խմբագրել