40-սանտիմետրանոց SKC/34, 406,4-միլիմետրանոց նավային հրանոթային զենք, ստեղծվել և արտադրվել է Գերմանիայում։ Կրիգսմարին սպառազինության տեսակ է։ Պլանավորվել է «Հ» տիպի գծանավերի սպառազինության կազմում։ «Հ» տիպի գծանավերի կառուցման դադարեցումից հետո սկսել է կիրառվել ջրափնյա պաշտպանության համար։ Օգտագործվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ[1]։ Ընդհանուր առմամբ ստեղծվել է 12 հրանոթ՝ մեկ փորձարարական, 3 նավային և 8 ջրափնյա։

40-սանտիմետրանոց SKC/34
Տեսակզենքի մոդել
ԵնթատեսակԾովային հրետանի
Երկիր Նացիստական Գերմանիա
Ծառայության ընդունման տարի1940
ՊատերազմներԵրկրորդ համաշխարհային պատերազմ
ՍտեղծողԿրուպպ
ԱրտադրողFriedrich Krupp AG

Ենթադրվել է փողի՝ մինչև 420 միլիմետր ներտաշման հնարավորությունը «Հ» տիպի նավերի զարգացման համար (1941 թվականի նախագիծ)[2]։

Կառուցվածք խմբագրել

Զենքը մշակել է գերմանական «Կռուպ» կոնցեռնը հատուկ «Հ» տիպի գծանավերի համար։ Զենքը միաժամանակ ունեցել է և՛ ազատ փող, և՛ ազատ լեյներ՝ հրանոթի երկու ծայրերին փոփոխելով։ Լայների քաշը 20 800 կգ է։ Փակաղակը սեպաձև է, հորիզոնական տիպի, ունի տարբեր կողմեր բացվող փակաղակի մոդելներ՝ զրահաշտարակներում օգտագործման հարմարության համար։ Հրանոթի կայունությունը գնահատվում է ամբողջական լիցքավորմամբ 180-210 կրակոց։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Campbell J. Naval weapons of World War Two. — Annapolis, Maryland: Naval Institute Press, 1985. — P. 228. — ISBN 0-87021-459-4
  2. NavyWeaps.com 40.6 cm/52 (16") SK C/34

Գրականություն խմբագրել

  • Campbell J. Naval weapons of World War Two. — Annapolis, Maryland: Naval Institute Press, 1985. — ISBN 0-87021-459-4

Արտաքին հղումներ խմբագրել