3Ռ95 (ռադիոլոկացիոն կայան)

3Ռ95 (պայմանական անվանումն ըստ ՆԱՏՕ-յի` անգլ.՝ Cross Sword), խորհրդային և ռուսական ռադիոտեղորոշիչ ուղեկցորդ և «Դաշույն» ռազմածովային զենիթահթիռային համալիրի թիրախի լուսավորման կայան։

3Ռ95
Տեսակռադիոլոկացիոն կայան
Երկիր Ռուսաստան և  ԽՍՀՄ

Կառուցվածք խմբագրել

Հիմնական արբանյակն իրենից ներկայացնում է կլոր ֆազավորված վանդակ` մոտավորապես 2,5 մ տրամագծով` դիմացից դուրս բերված խոսափողային ճառագայթահարիչով։ Արբանյակի բարձրացման անկյունը ֆիքսված է, ազիմուտով նշանառությունն իրականացվում է արբանյակի դիրքի` ուղղահայաց առանցքի շուրջ պտտմամբ։ Ենթադրաբար, հիմնական վանդակն ակտիվ արտացոլիչ է, որը հարմարեցված ձևով փոխում է արտացոլվող ազդանշանի տարբերափուլը։ Նմանատիպ սկզբունք է դրված նաև 3Р41 ռադիոլոկացիոն կայանի հիմքում [1]։

Արբանյակի վերին հատվածում «մեջք մեջքի» տեղակայված են պարաբոլական պտտվող երկու արբանյակ, որոնք իրականացնում են լավ տեսադաշտ ունեցող ռադարի դեր։ Յուրաքանչյուր արտացոլիչ կրկնակի է, ապահովում է ուղղահայաց հարթության մեջ փոքր անկյան տակ թեքված տարբեր բևեռացման երկու ճառագայթների միաժամանակյա ձևավորում, և դրա շնորհիվ ապահովում է օդային թիրախի անկյան գտնվելու վայրի ճշգրիտ որոշումը։ Արբանյակի պտտման բարձր արագությունը հնարավորություն է տալիս արագ արձագանքել փոքրամասշտաբ և ցածր թռչող թիրախին, որը հայտնաբերվել է մոտ տարածության վրա[1]։

Ռադիոլոկացիոն «օտար-յուրային» ճանաչման փոքր համակարգը տեղադրված է երկու դիտարկող արբանյակներից յուրաքանչյուրի վրա[1]։

Հիմնական վանդակից քիչ բարձր, թասակների տակ տեղակայված են երկու արբանյակ, որոնք համաուղղված են հիմնական վանդակի հետ։ Ենթադրաբար դրանցից մեկը հրթիռի ռադիոհրահանգների փոխանցիչն է, իսկ մյուսը ֆազավորված վանդակ է` հրթիռներին դիմակայելու համար։ Հիմնական վանդակից ներքև տեղակայված են երկու էլեկտրաօպտիկական նշանոց[1]։

Միաժամանակյա խոցման թիրախների թիվը չորսն է, թիրախին միաժամանակ ուղղվող հրթիռների թիվը` 8 (մեկ թիրախին կարող է ուղղվել մինչև երկու հրթիռ)[1]։

Տեղադրում նավերի վրա խմբագրել

  •     1155 նախագծի մեծ հակասուզանավային նավեր
  •     1155.1 նախագծի մեծ հակասուզանավային «Ծովակալ Չաբանենկո» նավեր
  •     «Ծովակալ Գորշկով» ծանր ավիակիր հածանավ
  •     «Ծովակալ Կուզնեցով» ծանր ավիակիր հածանավ
  •     «Պետրոս Մեծ» ծանր ավիակիր հածանավ
  •   «Վարյագ» ծանր ավիակիր հածանավ (նախագիծ)
  •   «Ուլյանովսկ» ծանր ավիակիր հածանավ (նախագիծ)

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Norman Friedman The Naval Institute guide to world naval weapons systems, 1997-1998. — Naval Institute Press, 1997. — 808 p. — ISBN 1557502684, 9781557502681.