3Р41 «Ալիք» (պայմանական անվանումն ըստ ՆԱՏՕ-յի` անգլ.՝ Top Dome), խորհրդային և ռուսական ռադիոտեղորոշիչ ուղեկցորդ և Ս-300Ֆ «Ֆորտ» ռազմածովային զենիթահթիռային համալիրի թիրախի լուսավորման կայան։

Կառուցվածք խմբագրել

Իրենից ներկայացնում է ֆազավորված ալեհավաքի վանդակ` մոտավորապես 4 մ տրամագծով բարձրացման ֆիքսված անկյունով և ըստ ազիմուտի դուրս հանված գմբեթի տակ։ Պատվանդանի դիմային մասում են գտնվում նաև երեք կիսագլանաձև ռադիոթափանցիկ թասակներ և մեկ ոչ մեծ կիսագնդաձև թասակ[1]։

Յուրաքանչյուր ռադար սպասարկում է հրթիռների ուղղահայաց արձակման 6 կամ 8 թմբկագլան և կարող է հրթիռով միաժամանակ նշանառել միանգամից երեք թիրախ` ի տարբերություն ավելի վաղ ստեղծված խորհրադային ռազմածովային զենիթահթիռային համալիրների, որտեղ յուրաքանչյուր թիրախ ուղեկցվում էր առանձին ռադարով։ Տեղանքի անկյունային սկանավորումն ապահովվում է էլեկտրոնային տարբերակով[1]։ Յուրաքանչյուր թիրախի ուղղությամբ հնարավոր է միաժամանակ երկու հրթիռ արձակել[2]։

Ֆազավորված ալեհավաքի վանդակը տարբերվում է սարքավորման ինքնատիպությամբ։ Անհատական ճառագայթող տարրերի փոխարեն այն օժտված է կենտրոնական ճառագայթահարիչով և հարթ անդրադարձնող հայելիով[2]։

Տեղադրում նավերի վրա խմբագրել

  •     1134-Б նախագծի մեծ հակասուզանավային նավեր
  •     1144 նախագծի հածանավեր
  •     1164 նախագծի հածանավեր

Պատկերասրահ խմբագրել

3Р41 «Ալիք» ռադիոտեղորոշիչ կայանը «Վարյագ» հրթիռային հածանավի վրա, Վլադիվոստոկ, 2015 թվական, մայիսի 22

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Norman Friedman The Naval Institute guide to world naval weapons systems, 1997-1998. — Naval Institute Press, 1997. — 808 p. — ISBN 1557502684, 9781557502681.
  2. 2,0 2,1 3R41 Volna ("Top Dome") FC radar(չաշխատող հղում)