3М9 (ՆԱՏՕ-ի դասակարգմամբ՝ SA-6A), խորհրդային 2К12 «Կուբ» զենիթահրթիռային կոմպլեքսի զենիթային կառավարվող հրթիռ։

3М9
Տեսակmissile model?
Ենթատեսակզենիթային կառավարվող հրթիռ
Երկիր ԽՍՀՄ
ՍտեղծողVympel? և Tikhomirov Scientific Research Institute of Instrument Design?

Ստեղծման պատմություն խմբագրել

ЗРК 2К11 «Կռուգ»-ի 3М9 հրթիռի ստեղծումը կտարվում էր զուգահեռաբար ЗРК 2К12 «Կուբի» ЗУР 3М8 հրթիռի հետ։

Հրթիռի մշակմամբ ամբողջությամբ զբաղվում էր Պետական մեքենաշինական «Վիմպել» կոնստրուկտորային բյուրոն՝ Տորոպովի գլխավորությամբ։ Կիսաակտիվ գլխիկի ինքնանշանառությունը նախագծել է սարքաշինական գիտահետազոտական ինստիտուտը, աշխատանքները ղեկավարում էին գլխավոր կոնստրուկտորներ արդալիոն Ռաստովը և Յուրի Վեխովը։ 1960 թվականից աշխատանքները սկսել է ղեկավարել Իոսիֆ Հակոբյանը։ Կոմպլեքսին առաջադրված բարձր պահանջների պատճառով հրթիռի նախագծումը ընթանում էր մեծ դժվարություններով։ Ղեկավարության փոփոխությունը չի արագացնում աշխատանքները և հրթիռի առաջին արձակումը կատարվում է 1963 թվականին։ Փորձարկումների ժամանակ ի հայտ է եկել ինքնանշանառության գլխիկի անհուսալիությունը, որի պատճառով 1963 թվականի սեպտեմբերից փորձարկումները դադարեցվել են։ Հրթիռի երթային շարժիչի փորձարկման ծրագիրը ևս չի կատարվել։ Հրթիռի առաջին հաջող մեկնարկը մարտական մասով կայացել է 1964 թվականի ապրիլին։ Արդյունքում հրթիռի և կոմպլեքսի պետական փորձարկումը կայացել է 2 տար ուշացումով՝ ի համեմատություն 2К11 «Կրուգ»-ի։ Փորձարկումից հետո 3М9 հրթիռը ընդունվել է սպառազինոթյան մեջ 2К12 «Կուբ»-ի կոմպլեքսի կազմում[1]։

Կոնստրուկցիայի նկարագրությունը խմբագրել

3М9 զենիթային ղեկավարվող հրթիռը նախատեսված է ЗРК 2К12 կազմում օգտագործելու համար։ 3М9 հրթիռն ունի երկու աստիճան՝ կոմբինացված շարժիչային կայանքով։ Երկրորդ աստիճանի վրա տեղադրված է 9Д16К օդա-ռեակտիվ շարժիչը, որի աշխատանքի առավելագույն ժամանակը չի գերազանցում 20 վայրկյանը վառելիքի 67 կգ ընդհանուր քաշի և 760 մմ երկարության ժամանակ։ Այրման ժամանակ վառելիքային լիցքի արտադրանքը ընկնում են նախաայրման խուց 4 օդային ընդունիչների միջոցով, որտեղ չայրված մնացորդները այրվում են։ Առաջին աստիճանի աշխատանքի ընթացքում խցում է գտնվում մեկնարկային շարժիչի վառելիքային լիցքը, որը բաղկացած է 172 կգ քաշով բալիստիկ պինդ վառելիքից։ Առաջին աստիճանում գտնվում է պինդ վառելիքով հրթիռային շարժիչ մինչև մախը 1,5 հրման համար։ Երթային շարժումը հրթիռին հրում է մինչև 2,8 մախ[2]։

3М9 հրթիռը իրականացվում է «շրջադարձային թև» սխեմայով։ ЗУР-ի տարբերությունը զենիթա-հրթիռային կայանքից կայանում է հրթիռի կայունացուցիչների վրա լրացուցիչ ղեկերի առկայությամբ, որը հնարավորություն է տալիս փոքրացնել շրջադարձային թևերի չափսերը և հիդրավլիկ միացումների փոխարեն օգտագործել ավելի թեթև պնևմոտիկ միացումներ։ Հրթիռի առջևի մասում տեղադրված է 1СБ4 ինքնաթիրախավորող գլխիկը, որը դեռևս մեկնարկից բռնում և ուղեկցում է նպատակակետը։ Գլխիկը հագեցված է վրիպումների դեմ պաշտպանությամբ։ Ինքնաթիրախավորող գլխիկից հետո գտնվում է 3Н12 բեկորա-ֆուգասային մարտական մասը՝ 57 կգ ընդհանուր քաշով և 3Э27 ռադիոպայթուցիչով։ Հրթիռը հնարավորություն ունի խոցել 6-22 կմ հեռավորությամբ 100 մետրից 15 կմ բարձրությամբ շարջվող նպատակակետը։ Մոդիֆիկացված տարբերակում խոցման գոտին մեծացվել է առավելագույն մինչև 25 կմ հեռավորությամբ, իսկ խոցման բարձրությունը՝ մինչև 18 կմ։ Զենիթային կառավարվող հրթիռի արձակման նվազագույն սահմանները նույնպես փոքրացվել են․ հեռավորությունը մինչև 4 կմ, բարձրությունը՝ 20 մ[2]։

Մոդիֆիկացիաներ խմբագրել

  • 3М9М1 — լայնացվել են խոցման սահմանները և բարձրացվել է պաշտպանվածության մակարդակը[2]
  • 3М9М3 — լայնացվել է խոցման սահմանները, ներդրվել է կրակի հնարավորությունը չշարժվող մինչև 1 կմ բարձրություն ունեցող նպատակակետերին և մինչև 300 մ/վ արագությամբ հետապնդվող նպատակակետերում[2]
  • 3М9М4 — փորձնական մոդիֆիկացիա է 2К12М4 «Կուբ-М4» համար։ Մարտական մասի քաշը մեծացվել է 50-70 կգ։ Սերիական արտադրության չի դրվել[3]
  • 3М20М3 — օդային «Պենիե» թիրախի նմանակ[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««Куб» («Квадрат», 2К12, SA-6, Gainful), войсковой зенитный ракетный комплекс малой дальности» (ռուսերեն). Информационное агентство «Оружие России». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 19-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Василин Н.Я., Гуринович А.Л., Зенитные ракетные комплексы, стр. 228—231
  3. Созвездие Тихомирова. 50 лет НИИ приборостроения имени В.В. Тихомирова, стр. 73
  4. "Пение", мишенный комплекс с имитатором воздушных целей(չաշխատող հղում)

Գրականություն խմբագրել

  • Василин Н.Я., Гуринович А.Л Самоходные зенитные ракетные комплексы // Зенитные ракетные комплексы. — Справочное издание. — Минск: Белорусский дом печати, 2001. — 461 с. — 11 000 экз.
  • Зенитные ракетные комплексы ПВО сухопутных войск // Созвездие Тихомирова. 50 лет НИИ приборостроения имени В. В. Тихомирова. — Москва: ИД «Бетретдинов и Кот», 2005. — С. 72, 73. — 160 с. — ISBN 5-901668-09-X

Արտաքին հղումներ խմբագրել