Д-68 (ԳՀՎ ինդեքս՝ 2А21), խորհրդային հարթափող տանկային թնդանոթ։ Նախագծվել է Եկատերինբուրգի ՀԿԲ № 9-ում։

2А21
Տեսակզենքի մոդել
Ենթատեսակհարթափող զենք
Երկիր ԽՍՀՄ
ՍտեղծողԳործարան №9
ԱրտադրողԳործարան №9

Ստեղծման պատմություն խմբագրել

Д-68 թնդանոթը նախագծվել է ՀԿԲ № 9-ում՝ Եկատերինբուրգի հրետանային № 9 գործարանում, նախատեսված է Т-64 միջին տանկի համար։ Սպառազինության մեջ է մտել 1961 թվականին[1][2]։

Կառուցվածքի նկարագրություն խմբագրել

 

2А21 թնդանոթի հիմնական տարբերությունը 2А20-ից եղել է պարկուճային առանձին լիցքավորիչի ներմուծումը։ 2А21-ի հիմնական բաղկացուցիչներն են հանդիսանում՝ 52,6 տրամաչափ երկարությամբ խողովակից կազմված փողը, որը պատյանով ամրանում է խցային մասին, հետնամասին և փամփշտահանին։ Թնդանոթում օգտագործվում է հորիզոնական սեպային փակաղակ և շարժակազմային կիսաավտոմատ։ Հարվածա-մեկնարկային մեխանիզմը կազմված է մեխանիկական մեկնարկից և էլեկտրաայրման սարքավորումից։ Հարվածային մեխանիզմները տեղակայված են պատվարի ձախ կողմում։ Էլեկտրաայրման գործողությունը իրականացվել է կայունացուցչի կողմից կոճակի սեղման կամ բարձրացնող մեխանիզմի բռնակի կողմից կրկնօրինակ կոճակի սեղման միջոցով։ Փողային խումբը ամրացվում էր պահունակային տեսակի հրետասայլին, որի կոնստրուկցիան իրենից ներկայացնում է իրար եռակցված ձուլված մասնիկներ։ Ներքևում՝ հրետասայլի ելունդին ամրացվում էր հակահարվածային հիդրավլիկ սարքավորման մխոցակոթին և հիդրոպնևմատիկ քսագլանին։ Կրակոցի ժամանակ թնդանոթի ետագլորի առավելագույն երկարությունը կազմում է 320 մմ[3]։

Կիրառվող զինամթերքներ խմբագրել

2А21 հրանոթից կրակելու համար կիրառվող կրակոցների ТТХ աղյուսակ[1][4][5][6]
Կրակոցի ինդեքս Արկի ինդեքս Սկզբնական արագություն, մ/վ Կրակոցի քաշ, կգ Արկի քաշ, կգ Լիցքավորիչի քաշ, կգ
Զրահախոց տրամաչափային արկեր
3ВБМ1 3БМ5 1615 18,0 5,36 7,4
3ВБМ5 3БМ5 1615 18,0 5,36 6,6
Զրահախոց կուտակային արկեր
3ВБК4 3БК8М 950 22,53 12,94 4,8
3ВБК8 3БК8/3БК8М 950 22,5 12,94 4,42
Բեկորա-ֆուգասային արկեր
3ВОФ18 3ОФ17 800 18,0
3ВОФ19 800
3ВОФ23 3ОФ17 800 27,4 18,0 4,3
3ВОФ24 3ОФ17 800 27,0 18,0 4,32
3ВОФ38 3ОФ28 27,03 18,1 4,32

Որտեղ է տեղադրվել խմբագրել

  • 167Ж Օբյեկտ՝ խորհրդային փորձառու միջին տանկ
  • 432 Օբյեկտ՝ Т-64 խորհրդային միջին տանկ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Пушки советских танков 1945-70 Արխիվացված 2014-05-05 Wayback Machine
  2. «О заводе — Особое конструкторское бюро №9» (ռուսերեն). Артиллерийский завод №9. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 1-ին.
  3. М. В. Павлов, И. В. Павлов. Отечественные бронированные машины 1945—1965 гг. // Техника и вооружение: вчера, сегодня, завтра. — Москва: Техинформ, 2008. — № 9. — С. 47.
  4. М. В. Павлов, И. В. Павлов. Отечественные бронированные машины 1945—1965 гг. // Техника и вооружение: вчера, сегодня, завтра. — Москва: Техинформ, 2008. — № 9. — С. 49, 56.
  5. Каталог современного российского вооружения, стр 86, 102
  6. 3УБК10.00.00.000ТО. Выстрел 3УБК10 с управляемым снарядом 9М117. Техническое описание и инструкция по эксплуатации, стр. 5

Գրականություն խմբագրել

  • А. Широкорад Пушки советских танков (1945-1970 гг.) // Техника и вооружение.(չաշխատող հղում)
  • М. В. Павлов, И. В. Павлов. Отечественные бронированные машины 1945—1965 гг. // Техника и вооружение: вчера, сегодня, завтра. — Москва: Техинформ, 2008. — № 9. — С. 47, 54, 55.
  • Техническое описание танка Т-64. — Москва: Военное издательство Министерства обороны СССР, 1969. — 624 с.
  • Создание танка Т-64 (фрагменты истории) // Поликарпов В. В. Бастион : Военно-технический сборник / Карпенко А. В.. —Санкт-Петербург — № 5. — С. 19—24.