.tw
.tw Թայվանի վերին մակարդակի ազգային դոմենն է։ Դոմենի անվանումը հիմնված է ISO 3166-1 alpha-2 երկրների կոդերի TW վրա։ Դոմենի գրանցումը և սպասարկումը կատարում է «TWNIC» կազմակերպությունը, որը Թայվանական շահույթ չհետապնդող կազմակերպություն է նշանակված Ազգային կապի կոմիտեի (NCC) և Տրանսպորտի և կապի նախարարության կողմից։ Սկսած 2001 թվականի մարտի 1-ից TWNIC-ը դադարեցրել է նոր դոմենների գրանցումը ուղիղ, դրա փոխարեն հանձնելով այդ ծառայությունների մատուցման ոլորտը կարգավորվող վերավաճառողներին համապատասխան պայմանագրային հարաբերություններով։
.tw | |
---|---|
Տեսակ | վերին մակարդակի ազգային դոմեն |
Երկիր | Թայվան |
Կայք | rs.twnic.net.tw |
Երկրորդ մակարդակի դոմեններ
խմբագրելICANN-ը Թայվանի համար առանձնացրել է երկու միջազգային դոմեններ 2010 թվականի հունիսի 25-ին[1]՝
- 台灣 - Թայվան ավանդական չինական հերոգլիֆներ (DNS name: xn--kpry57d)
- 台湾 - Թայվան պարզեցված չինական հերոգլիֆներ (DNS name: xn--kprw13d)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «ICANN Board Meeting Minutes». ICANN. 2010 թ․ հունիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 25-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- .TW Whois Service
- IANA .tw whois information
- List of registrars accredited by TWNIC
- List of registrars accredited by Neulevel