«...Ես ուզում եմ սեր երգել», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1887 թվականին[1]։

...Ես ուզում եմ սեր երգել
Ժանրբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1887
Վիքիդարան...Ես ուզում եմ սեր երգել

Պատմություն խմբագրել

Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1887 թվականի վերջերին[1]։

Թումանյանի ընտանեկան արխիվում պահվում է 1890 թվականի սեպտեմբերի 23-ից 25-ը բանաստեղծի կնոջ՝ Օլգա Թումանյանի գրած նամակը, որտեղ կա այս երեք քառատողի ինքնագիրը հետևյալ ծանոթագրությամբ.

  «․․․Առավոտյան թղթերիս մեջ պատահմամբ գտա 87 թվականի վերջերին գրված մի բանաստեղծություն, որը գրել են քեզ վերա․․․ Այնքան ինձ դյուր եկավ, որ հետս տարա կոնսիտոր, չգիտեմ այնտեղ մնաց, թե հետս բերեցի, վերջապես կորցրել եմ, վաղը կորոնեմ կոնսիտորում, բայց ահա նրա վերջին տները»[1]։
- Օլգա Թումանյան
 

Առաջին անգամ տպագրվել է 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության հինգերորդ հատորում (էջ 26)[1]։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է ինքնագրից[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջեր 644–645.
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
...Ես ուզում եմ սեր երգել