Ֆրորիպիա փետրավոր

բույսերի տեսակ
Ֆրորիպիա փետրավոր
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հովանոցածաղկավորներ (Apiales)
Ընտանիք Նեխուրազգիներ (Apiaceae)
Ցեղ Froriepia
Տեսակ Ֆրորիպիա փետրավոր (F. subpinnata)
Միջազգային անվանում
Froriepia subpinnata

Ֆրորիպիա փետրավոր (լատին․՝ Froriepia subpinnata), հովանոցավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Երկամյա խոտաբույս է, որի բարձրությունը հասնում է 150 սմ-ի։ Արմատամերձ տերևները կրկնակի փետրաձև հատված են։ Հովանոցները ունեն 3-4 ճառագայթ։ Ծածկոցի և ծածկոցիկի թերթերը 3-5-ն են։ Պսակաթերթերը սպիտակավուն են, համարյա կլոր։ Պտուղը թելանման կողերով է, առանց եթերայուղային խողովակների և 3 մմ երկարությամբ[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում աճում է Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում («Շիկահող» պետական արգելոց)։ Աճում է նաև Մեծ Կովկասում, Արևելյան Անդրկովկասում, Թալիշում և Հյուսիսային Իրանում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 900-1000 մ բարձրությունների վրա, անտառի եզրերին, ճանապարհների մոտ։ Ծաղկում է հուլիս ամսին, պտղաբերում՝ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին[1]։

Պահպանություն խմբագրել

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։

Պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.