Բացել գլխավոր ցանկը

Ֆրոյդի հինգ հիմնական կլինիկական դեպքերը

Sergey Pankejeff.JPG

Զիգմունդ Ֆրոյդի հոգեվերլուծական պրակտիկայից հայտնի են 43 կլինիկական դեպքեր, սակայն այս աշխատանքներից ամենահայտնիները 5 դեպքեր են, որոնք նկարագրում են տարբեր հոգեկան խանգարումների հոգեվերլուծական աշխատանքները:

ՆկարագրությունԽմբագրել

Իդա Բաուեր

  • «Հատված հիստերիայի մի դեպքի վերլուծությունից» (1901, հրապարակվել է 1905 թվականին, լրացվել է 1925 թվականին), հայտնի է որպես Դորայի դեպք (այցելուի իսկական անունը Իդա Բաուեր է, Ֆրոյդի հետ աշխատելու սկզբին լրացել է նրա 19 տարեկանը) նկարագրում է հոգեվելուծության աշխատանքը հիսերիայի դեպքում: Կոնվերսիոն ախտանշանների զարգացման պատճառը աղջկա հոր տևական հիվանդությունն էր, հոր և տիկին Կ.-ի սիրային կապը և հոր սիրուհու ամուսնու նրան գայթակղելու փորձերը:

Գերբերտ Գրաֆ

  • «Հնգամյա տղայի ֆոբիայի վերլուծությունը» հայտնի է դարձել որպես Փոքրիկ Գանսի դեպք (1907-1908-ական թվականներ, հրապարակվել է 1909 թվականին) նկարագրում է ֆոբիաների և վախերի հոգեվերլուծությունը: Տղան վախենում էր սպիտակ ձիու կծոցից, որին Ֆրոյդը մեկնում էր որպես տղայի հոր կերպար: Ինչպես բնորոշ էր, Ֆրոյդը տղային բուժում էր ոչ թե անձամբ, այլ հոր հետ շփման միջոցով:
  • «Նշումներ եսասիրական նևրոզի մի դեպքի մասին» (1907, հրապարակվել է 1909 թվականին) պատմության մեջ հայտնի է որպես Դեպք մարդու և առնետի հետ, եսասիրական վիճակի նևրոզի հոգեվերլուծություն:
  • «Հոգեվերլուծաբանական նշումներ ինքնակենսագրական պարանոյայի դեպքի մասին (dementia paranoides)» (1911) կամ Շերբերի դեպք, որտեղ Ֆրոյդը տալիս է պարանոայի, պարաֆրենիայի և շիզոֆրենիայի մեկնությունները:
  • «Մանկական նևրոզի պատմությունից» (1910-1914 և 1917-1918, հրապարակվել է 1918 թվականին), հայտնի է որպես Դեպք գայլերի հետ, նկարագրում է փսիխոզների հոգեվերլուծությունը և սահմանային խանգարումները:

Այսպիսով հինգ հիմնական կլինիկական դեպքերը նկարագրում են հոգեվերլուծության աշխատանքը բոլոր հիմնական հոգեկան խանգարումների հետ. մանկական և չափահասների նևրոզների (հիստերիա, ֆոբիա) և փսիխոզների (պարանոյա, շիզոֆրենիա, պարաֆրենիա):

Հետաքրքիրը այն է, որ հինգ հիմնական դեպքերից «կլինիկական դեպքեր» կարող են համարվել միայն երեքը, քանի որ Փոքրիկ Հանսը երբեք Ֆրոյդի անալիզանտը չի եղել, նրա հայրը ավստրիացի հայտնի դիրիժոր Մաքս Գրաֆը միայն նամակագրական կապի մեջ էր Ֆրոյդի հետ, որտեղ նա խորհրդակցում էր տղայի մանկական վախերի մասին: Գերբերտ Գրաֆը հոգեվերլուծության հիմնադրի հետ ծանոթացել է 20 տարեկանում և հայտնել նրան, որ ոչինչ չի հիշում իր մանկության մասին:

Լայպցիգի դատարանի նախագահ Դանիել Շերբերի հետ Ֆրոյդը ընդհանրապես ծանոթ չէր և իր աշխատանքը իրականացրել է որպես «Հոգեկան հիվանդի հուշագրությունները»-ի մեկնաբանություն: Ֆրոյդի գիրքը լույս է տեսել Շերբերի մահից հետո՝ 1911 թվականին:

ԳրականությունԽմբագրել


Տես նաևԽմբագրել