Ֆրենսիս Արսենտև (հունվարի 18, 1958(1958-01-18), Հոնոլուլու, ԱՄՆ - մայիսի 24, 1998(1998-05-24), Էվերեստ), ամերիկուհի լեռնագնաց, ռուս լեռնագնաց Սերգեյ Արսենտևի կինը։ Առաջին կինը ԱՄՆ-ի պատմության մեջ, որը բարձրացել է Ջոմոլունգման (Էվերեստ) գագաթը՝ առանց լրացուցիչ թթվածնի աղբյուրների[1]։ Մահացել է լեռան գագաթից իջնելու ժամանակ՝ հայտնվելով անելանելի իրավիճակում։

Ֆրենսիս Արսենտև
Ծնվել էհունվարի 18, 1958(1958-01-18)
ԾննդավայրՀոնոլուլու, ԱՄՆ
Մահացել էմայիսի 24, 1998(1998-05-24) (40 տարեկան)
Մահվան վայրԷվերեստ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԼուիսվիլի համալսարան, Stephens College? և The American School In Switzerland?
Մասնագիտությունլեռնագնաց

Ծանոթություն Սերգեյ Արսենտևի հետ խմբագրել

Ֆրենսիս Դիստեֆանոն և Սերգեյ Արսենտևը ծանոթացել են 1991 թվականին, երբ Ֆրենսիսը հանդիպեց «Վիսոտնիկ» ալպինիզմի ակումբի արշավախմբի անդամներն՝ Չո֊Օյուի բազային ճամբար իջնելու ժամանակ[2]։ Այդ ժամանակ Դիստեֆանոն լեռնագնացությունից բացի Կոլորադոյում աշխատում էր նաև անշարժ գույքի գործակալ։ Այդ ժամանակ էլ նրան առաջարկեցին մասնակցել Անապուրնա լեռնագագաթը բարձրացող ակումբի արշավախմբին և նա համաձայնվեց։ Նախկինում նա ամուսնացած է եղել Ջո Դիստաֆոնոյի հետ և նարնից ունեցել է մեկ որդի՝ Փոլը[1]։

Մահվան հանգամանքներ խմբագրել

Ռուսական արշավախմբի անդամներ Արսենտևները երեք օր մնացին 8200 մետր բարձրության վրա, իսկ հետո 1998 թվականի մայիսի 22-ին 18։15 նրանք բարձրացան և հաղթահարեցին Էվերեստի գագաթը։ Իջնելու ժամանակ Ֆրենսիսը կորչում է և Արսենտևը առանց նրա վերադառնում է ճամբար։ Հետագայում, նրանք հանդիպում են Սերգեյին և ասում, որ տեսել են նրա կնոջը։Սերգեյը իր կնոջը որոնելիս կորչում է և նրա մարմինը գտնում են ավելի ուշ։ Լեռնագնացներ Իենն Վոդուլլը և Քեթի Օդուարդը Սկսում են օգնել Ֆրենսիսին։ Նրանք մի քանի ժամ անցկացնում են նրա հետ։ Ըստ լեռնագնացների, Ֆրենսիս կրկնում էր «Մի թողեք ինձ»[3]։ Սակայն, անհնար էր փրկել նրան-Ֆրենսիսը գտնվում էր ծանր վիճակում հիպոթերմիայից և ցրտահարությունից[1]։ Ֆրենսիսի մահվան մասին փաստացի վկաներ չեն հաստատվել։ Արսենտև ամուսինները փորձում էին առանց լրացուցիչ թթվածնի նվաճել Էվերեստի գագաթը։ Այն ի սկզբանե տպավորիչ, բայց վտանգավոր ծրագիր էր[4].

Մեջբերում խմբագրել

Այստեղ մենք վերլուծում ենք Արսենտևի և Ֆրենսիսի գործերը։ Նրանք երկու անգամ փորձեցին դուրս գալ ճամբարից։ Մեկ անգամ լույսերն են սառու, իսկ մեկ ուրիշ անգամ այլ բան է տեղի ունենում։ Մենք ստիպված էինք իջնել հանգստանալու համար, սակայն նրանք այնտեղ մնացին հինգ օր։ Փորջում էին փրկել իրենց ուժը։ Բայց այդպիդի բարձրության վրա անհնարին էր-ուժեր հալվում են, օդընտելացում չէր լինի։ Առավել եւս, որ նրանք նստած էին այնտեղ, առանց թթվածնի[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Tweedie, Neil. Peace at last for Sleeping Beauty // The Telegraph. — 2007. — 2 Մայիսի.
  2. Жизнь и смерть Сергея Арсентьева // ЭКСтрем. — 1998. — № 2.
  3. “Don’t leave me here to die” // The Guardian. — 2000. — 15 փետրվարի.
  4. Brown, Jonathan. Mountaineers who left woman to die on Everest set out on trek to bury her body // The Independent. — 2007. — 2 Մայիսի.
  5. Туманов, Дмитрий. (2001 թ․ օգոստոսի 3). «Смерть в горах». Спорт-Экспресс. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 7-ին.