Ֆրեյմուտ Բորնգեն (գերմ.՝ Freimut Börngen, հոկտեմբերի 17, 1930(1930-10-17), Հալլե, Մերսբուրգ վարչական շրջան, Սաքսոնիա, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն - հունիսի 19, 2021(2021-06-19)[1], Իսերշտեդտ, Ենա, Թուրինգիա, Գերմանիա[1]), գերմանացի աստղագետ, աստերոիդների հայտնաբերող, աշխատում է Կառլ Շվարցշիլդի աստղադիտարանում։ 1961-ից 1995 թվականները համատեղ այլ գերմանացի աստղագետների հետ հայտնաբերել է ընդհանուր առմամբ 537 աստերոիդ, դրանցից 302-ը նա հայտնաբերել է միանձնյա[2]։

Ֆրեյմուտ Բորնգեն
Freimut Börngen
Ծնվել էհոկտեմբերի 17, 1930(1930-10-17)
Հալլե, Մերսբուրգ վարչական շրջան, Սաքսոնիա, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն
Մահացել էհունիսի 19, 2021(2021-06-19)[1] (90 տարեկան)
Իսերշտեդտ, Ենա, Թուրինգիա, Գերմանիա[1]
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Տաուտենբուրգի աստղադիտարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն
Պարգևներ
«Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների» շքանշանի խաչ

Բորնգենը նաև զբաղվել է գալակտիկաների հետազոտություններով։ 1995 թվականին թոշակի է անցել, սակայն շարունակում է կամավոր աշխատել աստղադիտարանում։ Աստերոիդների որոնումով նա զբաղվում էր ազատ ժամանակ, քանի որ ԳԴՀ-ում փոքր մարմիններով զբաղվելը հետազոտությունների ղեկավարների համար համարվում էր ոչ բավարար պատվաբեր։ ԳԴՀ-ի ռեժիմի ժամանակներում Բորնգենը աստերոիդների անվանումներ առաջարկելիս սահմանափակվում էր քաղաքականապես չեզոք անվանումներով, այսպես օրինակ, Թյուրինգիա, կամ օգտագործում էր գերմանացի կոմպոզիտորների անուններով, օրինակ՝ (2424) Տաուտենբուրգ կամ (3941) Հայդն։ Գերմանիայի միավորումից հետո նա ընտրում էր պատմական, գիտական կամ աշխարհագրական անվանումներ, իսկ երբեմն սիրող-աստղագետների անուններ։

Ֆրեյմուտ Բորնգենի պատվին է անվանվել (3859) Բորնգեն աստերոիդը[3]։ 2006 թվականին նա պարգևատրվել է նաև «Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://web.archive.org/web/20210627043450/https://orionmagazin.ch/ereignisse/freimut-boerngen-ist-gestorben/
  2. «Minor Planet Discoverers». Փոքր մոլորակների կենտրոն. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.
  3. IAU. «3859 Բորնգեն աստերոիդի անվանումը». Վերցված է 6 հունվար 2019-ին.

Արտաքին հղումներ խմբագրել