Ֆրանց Կաֆկայի թանգարան

Ֆրանց Կաֆկայի թանգարան, թանգարան Չեխիայի մայրաքաղաք Պրահայում` Փոքր քաղաքում, Վլտավա գետի ափին` Մանեսի և Կառլի կամուրջների միջև: Թանգարանի մուտքի առջև տեղադրված է քանդակագործ Դավիդ Չեռնու կերտած արձանը: Այն պատկերում է Չեխիայի քարտեզի վրա միզող երկու տղամարդու:

Ֆրանց Կաֆկայի թանգարան
Kafka Museum.JPG
Տեսակթանգարան
ԵրկիրFlag of the Czech Republic.svg Չեխիա
ՏեղագրությունՊրահա
ՎայրHergetova cihelna?
Ղեկավարության նստավայրՊրահա, Չեխիա
Հիմնադրված է2005
Կայքkafkamuseum.cz

Թանգարանը նվիրված է գրող Ֆրանց Կաֆկային: Այդտեղ ցուցադրված են հեղինակի գրքերի առաջին հրատարակությունները, նամակները, օրագրերը, ձեռագրերը, լուսանկարները և նրա ձեռանկարները[1]:

Թանգարանում գործում է երկու հիմնական ցուցադրություն - «Էքզիստենցիալ տարածություն» (չեխ.՝ Existenciální prostor) և «Երևակայական տեղագրություն» (չեխ.՝ Imaginární topografie):

Էքզիստենցիալ տարածությունԽմբագրել

Առաջին ցուցադրությունում երևում է այն ազդեցությունը, որ թողել է Պրահան Ֆրանց Կաֆկայի կյանքի և ստեղծագործական ուղու վրա: Իր փոփոխականությամբ Պրահան Կաֆկային ստիպել է ամփոփվել էքզիստենցիալ տարածության մեջ: Կաֆկայի արվեստը պարուրված է Պրահայի առեղծվածային և մոգական էությամբ: Այստեղ ներկայացված են Կաֆկայի օրագրերը և ընտանիքի անդամների հետ ունեցած ծավալուն նամակագրությունը[2]:

Երևակայական տեղագրությունԽմբագրել

Այս ցուցադրությունում ներկայացված են Կաֆկայի կարճ պատմվածքները և վեպերը: Դրանց մեջ հանդիպող քաղաքը միաժամանակ իրական է և անիրական: Կաֆկայի բոլոր գործերում մշտապես առկա է Պրահայի ոգին. տեղանունները թեև նշված չեն, բայց դրանց նկարագրությունը հուշում է, որ դրանք գտնվում են Պրահայում: Սակայն Կաֆկայի «ճարտարապետություն»֊ն այլ նպատակ է հետապնդում և պատմվածքների միջի շինությունները լոկ այլաբանություններ են[2]:

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. http://www.czechtourism.com/c/prague-franz-kafka-museum/
  2. 2,0 2,1 «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-23-ին։ Վերցված է 2017-06-06