Ֆրանցիսկա Լ․ Կաստրո (1966), ֆիլիպինուհի մանկավարժ, արհմիության ակտիվիստ և քաղաքական գործիչ։ Ֆիլիպինների Ներկայացուցիչների պալատի անդամ է «Մտահոգ ուսուցիչների դաշինք» կուսակցության ցանկում։ Կոնգրեսում, հանրապետության թիվ 11466 օրենքի հիմանական հեղինակներից է, ով բարձրացրել է բուժքույրերի նվազագույն ամսական աշխատավարձը ֆիլիպիններում[1]։ Կաստրոն «Մտահոգ ուսուցիչներ դաշինք»–ի գլխավոր քարտուղարն է[2]։ 2019 թվականին պարգևատրվել է Արթուր Սվենսոն միջազգային մրցանակով՝ արհմիութենական իրավունքների համար ուսուցիչների կազմակերպման իր գործում[3], և Ֆեբե Վելասկեսի արհմիութենական իրավունքների մրցանակ ՝ արհմիությունների և մարդու իրավունքների պաշտպանության գործում իր աշխատանքի համար[2]։

Ֆրանսե Կաստրո
Francisca L. Castro
Ֆիլիպինցի մանկավարժ, ակտիվիստ և քաղաքական գործիչ
Կուսակցություն՝ACT-ի ուսուցիչների կուսակցության ցանկ
Ծննդյան օր՝ 1966(1966)
Ծննդավայր՝Ֆիլիպիններ
Պարգևներ՝Ֆեբե Վելասկեսի մրցանակ արհմիութենական իրավունքների համար

Վաղ կյանք և կրթություն խմբագրել

Կաստրոյի հայրը վարորդ էր, իսկ մայրը՝ տնային տնտեսուհի։ Կաստրոն և իր չորս եղբայրները բոլորն էլ ավարտել են հանրակրթական դպրոցները[4]։

Ստացել է մաթեմատիկայի բակալավրի աստիճան Ֆիլիպինների սովորական համալսարանում, որն ավարտել է գերազանցությամբ։ Ցանկանում էր հաշվապահ դառնալ, սակայն ընտանիքը իրեն չէր կարող թույլ տալ նրան ուղարկել մասնավոր դպրոց։ Քոլեջում, ֆիլիպինցի ուսանողների լիգայի անդամ էր[4]։

Ներկայացուցիչների պալատ խմբագրել

Առաջին անգամ ընտրվել է 2016 թվականի Ներկայացուցիչների պալատի ընտրություններին։

«Հակաէնդո» օրինագծի համահեղինակն է, որը փորձում էր աշխատողներին ապահովել պաշտոնավարման անվտանգություն՝ աշխատանքի պայմանագրային պրակտիայի ավարտին[5]։

Կոնգրեսի այն ներկայացուցիչներից է, ով աջակցում է ABS-CBN հեռարձակող ընկերության արտոնագրի երկարաձգմանը[6]։

2020 թվականին, Կաստրոն միացավ գործընկեր օրենսդիրներին՝ բողոքելով Ներկայացուցիչների պալատի թիվ 6875 օրինագծի ընդունման դեմ, որը հայտնի է նաև որպես հակաահաբեկչական օրինագիծ[7]։

2022 թվականին, Կաստրոն նշանակվեց փոքրամասնության առաջնորդի տեղակալ[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «House of Representatives House Members: Castro, France L.». House of Representatives (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 26-ին.
  2. 2,0 2,1 «France Castro of the Alliance of Concerned Teachers: "President Duterte is scared of the words 'human rights'"». Equal Times (անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 26-ին.
  3. «France Castro of the Philippines set to receive Arthur Svensson Prize 2019». ITUC CSI IGB (անգլերեն). 2019 թ․ ապրիլի 29. Վերցված է 2022 թ․ ապրիլի 26-ին.
  4. 4,0 4,1 Umil, Anne Marxze (2011 թ․ հոկտեմբերի 11). «France Castro: teacher, friend, activist». Bulatlat (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 26-ին.
  5. Cepeda, Mara (2019 թ․ օգոստոսի 5). «Despite Duterte veto, Makabayan bloc refiles anti-endo bill in House». Rappler (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 26-ին.
  6. Yap, D. J. (2020 թ․ հունվարի 28). «Makabayan bloc files bill seeking ABS-CBN franchise renewal». Inquirer (անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 26-ին.
  7. Cepeda, Mara (2020 թ․ հունիսի 3). «'Draconian' anti-terror bill, feared to be used vs gov't critics, hurdles Congress». Rappler (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 26-ին.
  8. «House minority bloc officers bared; here they are». Manila Bulletin.