Ֆրանտիշեկ Բրանիսլավ (չեխ․՝ František Branislav, հունիսի 19, 1900(1900-06-19)[1][2][3][…], Բերոուն, Central Bohemia, Չեխոսլովակիա[2][3][4] - սեպտեմբերի 25, 1968(1968-09-25)[5][1][6][…], Պրահա, Չեխոսլովակիա[1][3][4]), չեխ բանաստեղծ։

Ֆրանտիշեկ Բրանիսլավ
Ծննդյան անունչեխ․՝ František Blecha
Ծնվել էհունիսի 19, 1900(1900-06-19)[1][2][3][…]
ԾննդավայրԲերոուն, Central Bohemia, Չեխոսլովակիա[2][3][4]
Վախճանվել էսեպտեմբերի 25, 1968(1968-09-25)[5][1][6][…] (68 տարեկան)
Վախճանի վայրՊրահա, Չեխոսլովակիա[1][3][4]
ԳերեզմանCemetery in Modřany[7]
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, խմբագիր և թարգմանիչ
Քաղաքացիություն Չեխոսլովակիա[2]
ԿրթությունՓիլիսոփայական ֆակուլտետ, Կարլովի համալսարան
ԱշխատավայրLiterární noviny? և Փիլիսոփայական ֆակուլտետ, Կարլովի համալսարան
 František Branislav Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ֆրանտիշեկ Բրանիսլավը ծնվել է 1900 թվականին Բերոուն-Զավոդիում։ Մանկությունն անցել է Ստրեշիցեում և Ռոկիցանիում։ Պրահայում սովորել է գիմնազիայում, 1913 թվականին տեղափոխվել է Պոչապլի և 1921 թվականին ավարտել է Բերոունի ավագ դպրոցը։ 1926 թվականին ավարտել է Պրահայի Կարլի համալսարանի արվեստի ֆակուլտետը։ Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո աշխատել է որպես գրագիր։ 1945 թվականին չեխական ռադիոյում եղել է գրական ռեֆերենտ, 1952-1955 թվականներին եղել է «Literární noviny» գրական թերթի խմբագիրը, 1955-1958 թվականներին՝ «Nový život» (Նոր կյանք) թերթի գլխավոր խմբագիրը։

Բրանիսլավի բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Սպիտակ շրջան» (1924), իր էությամբ մոտ է պրոլետարական բանաստեղծների, մասնավորապես Վոլկերի լիրիկայի ոգուն։ Բրանիսլավի տաղանդի լիրիկական բնույթն արտահայտվել է նրա բանաստեղծությունների ժողովածուներում։ Չեխոսլովակիայում ժողովրդա-դեմոկրատական կարգերի հաղթանակից հետո գրած բանաստեղծական ժողովածուներում Բրանիսլավը հանդես է եկել որպես լիրիկական մինիատյուրայի մեծագույն վարպետ։ Գրել է նաև Լեհաստանի վերածննդին և խաղաղության պայքարին նվիրված «Ողջույն Լեհաստան» (1950) ժողովածուն[8]։

 
Ֆրանտիշեկ Բրանիսլավի գերեզմանը Մոդրանի գերեզմանատանը, Պրահա

Ստեղծագործություններ

խմբագրել
  • «Սպիտակ շրջան», 1924
  • «Ճամփաբաժանին», 1933
  • «Սիրո մեղեդի», 1951
  • «Սքանչելի սեր», 1952
  • «Կավե կուժ», 1957
  • «Կանաչ տարի», 1959

Գրականություն

խմբագրել
  • Čeští spisovatelé 20. století. Praha : Československý spisovatel, 1985. S. 49–52.
  • Čeští spisovatelé literatury pro děti a mládež / redakce Otakar Chaloupka. Praha : Albatros, 1985. S. 51–54.
  • Dějiny české literatury. IV. Literatura od konce 19. století do roku 1945 / hlavní redaktor Jan Mukařovský. 1. vyd. Praha : Victoria Publishing, 1995. 714 s. ISBN 80-85865-48-3. S. 610.
  • TOMEŠ, Josef, a kol. Český biografický slovník XX. století : I. díl : A–J. Praha ; Litomyšl : Paseka ; Petr Meissner, 1999. 634 s. ISBN 80-7185-245-7. S. 132.
  • VOŠAHLÍKOVÁ, Pavla, a kol. Biografický slovník českých zemí : 7. sešit : Bra–Brum. Praha : Libri, 2007. 110–224 s. ISBN 978-80-7277-248-3. S. 135–136.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Evidence zájmových osob StB
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Regional Database of the Central Bohemian Research Library in Kladno
  5. 5,0 5,1 5,2 http://en.isabart.org/person/16125
  6. 6,0 6,1 6,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. Prix D. Umělecké památky Prahy (չեխերեն): Velká Praha M–ŽAcademia, 2017. — P. 81. — 1752 p. — (Umělecké památky Prahy) — ISBN 978-80-200-2469-5
  8. Չեխ և սլովակ բանաստեղծներ, Երևան, 1966, «Հայաստան» հրատարակչություն

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանտիշեկ Բրանիսլավ» հոդվածին։