«Ֆրանսիացին» (ռուս.՝ «Француз»), 2004 թվականի ռուսական ամանորյա կատակերգություն, որը պատմում է Ամանորի նախօրեին Ռուսաստանի գավառական քաղաքներից մեկում ֆրանսիացի ազնվականի ու ռուս համեստ թարգմանչուհու հանդիպման մասին։

Ֆրանսիացին
ռուս.՝ Француз
Երկիր Ռուսաստան
Ժանրկինոկատակերգություն և մելոդրամա
Թվական2004
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎերա Ստորոժևա
Սցենարի հեղինակԻլյա Ավրամենկո
ԴերակատարներՄարիա Գոլուբկինա, Իրինա Ռախմանովա, Նինա Ռուսլանովա և Թիերի Մոնֆրեյ
ԵրաժշտությունԱնդրեյ Անտոնենկո
Տևողություն104 րոպե

Սյուժե խմբագրել

Ֆրանսիացի բարոն Պոլ Դե Ռուսոն (Թիերի Մոնֆրեյ) նամակագրական կապ ունի Ռուսաստանում բնակվող Իրինայի (Եկատերինա Վուլիչենկո) հետ, որին գտել է իր սենեկասպասավոր Գիյոմը (Բեռնար Պասավի) ամուսնական գործակալության միջոցով։ Պատահականորեն հանդիպելով թարգմանչուհի Անյային (Մարիա Գոլուբկինա)՝ նա պարզում է, որ Իրինայի անունից իր ստացած նամակներն իրականում գրել է Աննան։ Վերջինս Մոսկվայի պետական համալսարանն ավարտելուց հետո վերադարձել է իր հայրենի քաղաք։ Պոլը սիրահարվում է Աննային և փորձում արժանանալ փոխադարձ սիրո։ Ռուսաստանում բարոնի հետ պատահում են բազմաթիվ արկածներ. գնացքում գողերի շնորհիվ նա հարուստ ազնվականից վերածվում է անապաստանի, ապա նվեր է ստանում տոնածառ, որը հետագայում վերցնում է մի ծեր կին, սովորում է գրազով օղի խմել, գտնում է իր կյանքի սիրուն, խլում նրան իր փեսացուից (Գարիկ Սուկաչյով) և տանում Փարիզ սիրած աղջկան ու իր բոլոր նոր ռուս ընկերներին։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Մարիա Գոլուբկինա Աննա Աննա
Թիերի Մոնֆրեյ Պոլ Պոլ
Գարիկ Սուկաչյով Լյոնչիկ Աննայի փեսացուն Լյոնչիկ
Եկատերինա Վուլիչենկո Իրինա Կուզնեցովա Իրինա Կուզնեցովա ռուս աղջիկ (Ֆրանսիա)
Ստանիսլավ Դուժնիկով Տոլիկ Տոլիկ
Միխայիլ Եֆրեմով Կարպենկո, ոստիկանության գնդապետ Կարպենկո, ոստիկանության գնդապետ
Գենադի Սայֆուլին ոստիկանության գեներալ-գնդապետ, Կարպենկոյի ղեկավարը ոստիկանության գեներալ-գնդապետ, Կարպենկոյի ղեկավարը
Բեռնար Պասավի Գիյոմ Պոլի սենեկասպասավորը Գիյոմ
Նինա Ռուսլանովա Աննայի մայրը Աննայի մայրը
Սերգեյ Պոպով Աննայի հայրը Աննայի հայրը
Դմիտրի Օռլով ոստիկան ոստիկան
Ինգա Օբոլդինա ուղեկցորդուհի ուղեկցորդուհի Թամարա
Իրինա Ռախմանովա Պոլի ուղեկիցը գնացքում Պոլի ուղեկիցը գնացքում
Պավել Դերևյանկո Պոլի ուղեկիցը գնացքում Պոլի ուղեկիցը գնացքում

Քննադատություն խմբագրել

ԿինոՊոիսկ կայքի օգտատերերի շրջանում անցկացված քվեարկության արդյունքում ֆիլմն ստացել է 10 հնարավորից 7 միավոր։

Տարածում խմբագրել

Ֆիլմը նկարահանվել է ТВС հեռուստաալիքի պատվերով, որը եթերից անջատվել է 2003 թվականի հունիսին։ Այդ պատճառով նախագիծը գնվել է Առաջին ալիքի կողմից, որով էլ 2004 թվականի հունվարի 7-ին տեղի է ունեցել ֆիլմի պրեմիերան։ Հետագայում ֆիլմը բազմիցս ցուցադրվել է Ամանորի (երբեմն նաև մայիսյան) տոներին տարբեր հեռուստաալիքների կողմից ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ԱՊՀ-ում[1][2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Телепрограмма канала ДТВ Француз» (ռուսերեն). ДТВ. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 26-ին.
  2. «Француз Кард Шаринг - CardSharing : НТВ+, Радуга-ТВ, Платформа» (ռուսերեն). НТВ. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել