Ֆրանչեսկո Սիդարի (1918 - 1983), իտալացի պատմաբան։

Ֆրանչեսկո Սիդարի
Ծնվել է1918
Մահացել է1983
Մասնագիտությունպատմաբան

Եղել է Պադուայի համալսարանի քաղաքական գիտությունների ֆակուլտետի ժամանակակից պատմության ամբիոնի վարիչը։ 1962 թվականին հրատարակել է «Հայկական հարցը մեծ տերությունների քաղաքականության մեջ՝ Բեռլինի կոնգրեսից մինչև Լոզանի պայմանագիրը (1878-1923)» ուսումնասիրությունը, որտեղ, հենվելով արխիվային փաստաթղթերի, հրապարակված գրականության վրա, քննել է հայկական հարցի ծագումը, նրա զարգացման փուլերը, օսմանյան կառավարության դիրքորոշումը, նրա կատարած բռնությունները. փորձել է բացահայտել հայերի ցեղասպանության պատճառներն ու դրա նախապատրաստությունը։ Այս խնդիրները Սիդարին շարադրել է անկողմնակալ, միևնույն ժամանակ նշել հայերի թույլ տված, իր կարծիքով, սխալ դիվանագիտական քայլերը։ Գրքի հրատարակումից հետո Սիդարին աշխատել է Թուրքիայի արխիվներում, հայտնաբերած նյութերի հիման վրա գրել է հոդվածներ, որոնք միշտ չէ, որ անկողմնակալ են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։