Ֆրանկ Շմիդտ

գերմանացի ֆուտբոլիստ

Ֆրանկ Շմիդտ (գերմ.՝ Frank Schmidt, հունվարի 3, 1974(1974-01-03)[1], Հայդենհայմ անդեր Բրենց), գերմանացի ֆուտբոլիստ և մարզիչ, ով հանդես է եկել պաշտպանի դիրքում։ Ներկայումս գլխավորում է «Հայդենհայմ» ֆուտբոլային ակումբը[2]։

Ֆրանկ Շմիդտ
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 3, 1974(1974-01-03)[1] (50 տարեկան)
Ծննդավայր Հայդենհայմ անդեր Բրենց
Քաշ 87 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Ակումբային կարիերա

խմբագրել

Շմիդտը ծնվել է 1974 թվականի հունվարի 3-ին Հայդենհայմ ան դեր Բրենց քաղաքում։ Ֆուտբոլիստի կարիերան սկսել է «Նյուրնբերգ» ակումբի պահեստային կազմում 1992 թվականին։ Ֆրանկի նորամուտը թիմի կազմում տեղի է ունեցել Գերմանիայի Գավաթի 1992/93 խաղարկության առաջին փուլի խաղում, երբ նա փոխարինման է դուրս եկել Հանս Դորֆներին «Օստերհոլց» սիրողական ակումբի դեմ խաղում։ Այդ հանդիպումը, սակայն, Շմիդտի համար միակն էր «Նյուրնբերգի» հիմնական կազմում, իսկ 1994 թվականին պաշտպանը վերջնականապես լքեց ակումբը՝ տեղափոխվելով «Բավարիայի» Օբերլիգայում հանդես եկող «Ֆեստենբերգսգրոյտ»։

Շմիդտի գալուց հետո առաջին մրցաշրջանում թիմը կարողացավ բարձրանալ դասարան՝ դուրս գալով տարածաշրջանային լիգա, իսկ մեկ տարի անց «Ֆեստենբերգսգրեյթը» Շմիդտի հետ միասին սենսացիա կատարեց՝ 1994/1995 Գերմանիայի գավաթի առաջին փուլում 1:0 հաշվով հաղթելով Մյունխենի «Բավարիային»։ 1996 թվականին «Ֆեստենբերգսգրոյտը» միավորվեց «Ֆյուրտ» թիմի հետ՝ այդպիսով ձևավորելով նոր ակումբ՝ «Գրոյտեր Ֆյուրտ»։

Սկզբում Շմիդտը մնում էր նորաստեղծ թիմի խաղացող, բայց 1997 թվականին նա լքեց այն, քանի որ նրա համար դժվար էր մտնել թիմի հիմքը։ Այնուհետև նա նույն թվականին մեկնել է Ավստրիա՝ դառնալով տեղի «Վիներ Շպորտ-Ակումբ» թիմի խաղացող, որտեղ, ի վերջո, կես տարվա ընթացքում անցկացրել է 13 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ։ Դրանից հետո նա հեռացավ ակումբից՝ պայմանագիր կնքելով Վիեննայի «Ֆերստի» հետ, որտեղ մեկ տարի անցկացրեց երկրորդ դիվիզիոնում՝ նախքան Գեմանիա վերադառնալը և համաձայնագիր ստորագրելով Աախենի «Ալեմանիայի» հետ։ Շմիդտի տեղափոխությունից հետո առաջին մրցաշրջանում ակումբը հաղթեց տարածաշրջանային լիգան և բարձրացավ երկրորդ Բունդեսլիգա։

Ֆրանկն ակումբի մեկնարկային կազմի մշտական խաղացող էր, մինչև Բեռլինի «Թենիսի Բորուսիայի» դեմ խաղում ստացած վնասվածքը նրան շարքից դուրս բերեց գրեթե ամբողջ 2000 թվականին։ Պաշտպանը շարք վերադարձավ 2000/01 մրցաշրջանի երկրորդ կեսում և սկզբում մեկնարկային կազմի խաղացող էր, սակայն հաջորդած մի շարք նոր ֆուտբոլիստների ստորագրումները ստիպեցին ֆուտբոլիստին հեռանալ թիմից 2003 թվականի հունվարին և տեղափոխվել երկրորդ դիվիզիոնում հանդես եկող Մանհայմի «Վալդհոֆ»՝ սկզբում դուրս գալով բացառապես փոխարինման։ Մրցաշրջանի արդյունքներով թիմը մեկնել է երրորդ դիվիզիոն, իսկ Շմիդտը հեռացել է ակումբից։ Դրանից հետո նա ակումբ է տեղափոխվել հայրենի «Հայդենհայմ» քաղաքից, որն այդ ժամանակ խաղում էր Ֆերբանդսլիգում։  Շմիդտի գալուստով թիմը կարողացավ դուրս գալ Օբերլիգա Բադեն-Վյուրթեմբերգում։ Նա այս մակարդակում խաղացել է ևս երեք տարի՝ ամեն անգամ մրցաշրջանից հետո հայտնվելով լավագույն հնգյակում, նախքան 2006/07 մրցաշրջանի ավարտին կարիերան ավարտելը[3]։

Հավաքականում

խմբագրել

Շմիդտը հրավիրվել է Գերմանիայի մինչև 21 տարեկանների հավաքական՝ մասնակցելու 1993 թվականին Ավստրալիայում կայացած ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Նա մրցաշարում հանդես է եկել միայն մեկ խաղում՝ փոխարինելով Կարստեն Յանկերին մրցաշարի խմբային փուլի շրջանակներում Գանայի դեմ խաղում (2:2)[4]։

Մարզչական կարիերա

խմբագրել

2007 թվականին Շմիդտը սկսել է մարզչական գործունեությունը՝ գլխավորելով «Հայդենհայմը» թիմի նախկին գլխավոր մարզիչ Դիտեր Մարկլեի պաշտոնանկությունից հետո։ Գլխավոր մարզչի պաշտոնում իր առաջին մրցաշրջանում նա ակումբի հետ զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը, որն իրավունք է տալիս «Վեստ» ռեգիոնալ լիգայում առաջխաղացման[5]։ Մրցաշրջանից հետո «Հայդենհայմը» դարձավ «Արևմուտք» տարածաշրջանային լիգայի հաղթող և տեղափոխվեց երրորդ լիգա։ 2013/14 մրցաշրջանում ակումբը հաղթել է երրորդ լիգայի մրցաշարում և իրավունք ստացել հանդես գալ երկրորդ Բունդեսլիգայում[6]։ 

9 տարի անց՝ 2023 թվականի մայիսի 28-ին, Շմիդտը թիմի պատմության մեջ առաջին անգամ նրան դուրս բերեց գերմանական ֆուտբոլի բարձրագույն դիվիզիոն՝ Ռեգենսբուրգի «Յանի» նկատմամբ 3:2 հաշվով հաղթանակից հետո դառնալով երկրորդ Բունդեսլիգայի չեմպիոն, իսկ հաղթական գոլը խփվեց խաղի 98-րդ րոպեին[7]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Шмидт Франк». news.sportbox.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 6-ին.
  3. «Frank Schmidt». Fussballdaten (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 6-ին.
  4. «Frank Schmidt - Spielerprofil». www.transfermarkt.de (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 6-ին.
  5. «16 лет назад тренер устроился в «Хайденхайм» из четвертого дивизиона. Теперь они в Бундеслиге». Sports.ru. 2023 թ․ հունիսի 2. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 6-ին.
  6. «Who are Heidenheim, the Frank Schmidt-led club who have defied the odds to make it to the Bundesliga?». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 6-ին.
  7. «"Хайденхайм" впервые за 177 лет существования пробился в Бундеслигу | ПЛЕЙМЕЙКЕР» (ռուսերեն). 2023 թ․ մայիսի 28. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 6-ին.