Ֆրանկֆուրտի սուրբծննդյան տոնավաճառ (Բիրմինգհեմ)

Ֆրանկֆուրտի սուրբծննդյան տոնավաճառ (Բիրմինգհեմ), Ֆրանկֆուրտյան ամենամյա Սուրբծննդյան և Արհեստի տոնավաճառներ, որոնք անցկացվում են Անգլիայում՝ Կենտրոնական Բիրմինգհեմում։ Այն սկսել է գործել 2001 թվականից, սկզբում ունեցել է 24 տաղավար և հետզհետե տարեցտարի ընդլայնվել է[1]։ Տոնավաճառները բացվել են նոյեմբերի կեսին և շարունակվել մինչև դեկտեմբերի վերջ՝ փակվելով միայն Սուրբ Ծննդից առաջ։ Սուրբծննդյան և Արհեստի տոնավաճառները տեղակայվում են Կենտրոնական հրապարակում, Չեմբերլենի հրապարակում, Նոր փողոցում և Վիկտորիա հրապարակում [2]։ Ֆրանկֆուրտի սուրբծննդյան տոնավաճառը Ավստրիայի և Գերմանիայի մեծագույն տոնավաճառներից է և ներգրավել է ավելի քան 3.1 մլն այցելու 2010[3], 5 մլն այցելու 2011[4], գրեթե 5 մլն. 2013 թվականին և ավելի քան 5.5 մլն. այցելու` 2014[5] թվականին։ Տոնավաճառը փոխկապակցված է Ֆրանկֆուրտ[6] քաղաքում անցկացվող Ֆրանկֆուրտյան տոնավաճառի հետ, որը Գերմանիայի հնագույն տոնավաճառներից է (թվագրված 1393)։ Այստեղից էլ գալիս է Սուրբծննդյան տոնավաճառի անվանումը։ Տոնավաճառը շարունակել է անցկացվել 2016 թվականի նոյեմբերի 17-ից մինչև դեկտեմբերի 29-ը ամեն օր առավոտ ժամը 10-ից մինչև երեկոյան 9-ը (ներառյալ նաև Սուրբծննդյան օրը և ընդգրկել է 180 տաղավար)[7]։

Երեկոյան տեսարան տոնավաճառից Նոր փողոց, Բիրմինգհեմ
Ցերեկային տեսարան

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. «Another record year for Frankfurt Christmas Market»։ [BirminghamNewsroom]։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-04-ին։ Վերցված է նոյեմբերի 13, 2015 
  2. «Birmingham's Frankfurt Christmas Market & Craft Fair»։ [VisitBirmingham]։ Վերցված է դեկտեմբերի 22, 2014 
  3. «Another Record year for Frankfurt Christmas Market»։ Birmingham City Council։ Վերցված է սեպտեմբերի 29, 2010 
  4. «Birmingham's Frankfurt Christmas Market will be back November 15-December 22»։ Birmingham Mail։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-21-ին։ Վերցված է սեպտեմբերի 18, 2012 
  5. «Birmingham's German Market sees 'record number' of visitors»։ BBC News։ փետրվարի 26, 2015։ Վերցված է հոկտեմբերի 26, 2015 
  6. «Frankfurt Christmas Market»։ germany-insider-facts.com/։ Վերցված է դեկտեմբերի 22, 2014 
  7. «Birmingham’s German Market is back for 2016 - and will be staying over Christmas for the first time ever»։ birminghammail.co.uk։ հոկտեմբերի 13, 2016 

Արտաքին հղումներ Խմբագրել