Ֆթալազոլ

քիմիական միացություն
(Վերահղված է Ֆտալազոլից)

Ֆթալազոլ (Phthalazolum), սուլֆանիլամիդների խմբի դեղամիջոց։

Նշանակվում է ներքին ընդունման ձևով։ Շնորհիվ դանդաղ ներծծման ֆթալազոլի հիմնական զանգվածը կուտակվում է հաստ աղիքներում, որտեղ նրա մոլեկուլը ճեղքվում է, ակտիվ մասն անջատվում է ու խտանում, որով էլ պայմանավորվում է նրա բարձր արդյունավետությունն աղիքային վարակի նկատմամբ։

Օգտագործվում է փոշիների, հաբերի ձևով՝ դիզենտերիայի, ստամոքսի, բարակ և հաստ աղիքների բորբոքումների բուժման, ինչպես նաև ստամոքսի և աղիքների վիրահատական բարդությունների կանխման համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։