Ֆուտբոլային լիգայի գավաթի եզրափակիչ 2014

Ֆուտբոլային լիգայի գավաթի եզրափակիչ 2014, Ֆուտբոլային լիգայի գավաթի 54-րդ խաղարկությունն է, որում հաղթեց «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբը։ «Մանչեսթեր Սիթին» նվաճեց երրորդ տիտղոսը ակումբի պատմության մեջ՝ եզրափակիչում հաղթելով «Սանդերլենդին» 3-1 հաշվով։ Խաղը կայացավ Լոնդոնի Ուեմբլի մարզադաշտում։ Խաղի մրցավարն է եղել Մարտին Ակինսոնը։