Ֆուգաս (ականառումբ) (ֆր.՝ fougasse[1]), պայթուցիկ նյութի լիցք, որը տեղադրվում է բնահողում (գրունտի մեջ) կամ ջրի տակ պայթյունի ժամանակ որոշակի ազդեցության (ներգործության) համար։ Առավել հայտնի են քարանետ և բեկորային ֆուգասները, որոնք արվում են 1,5-2 մ խորության փոսի տեսքով, վահանով ծածկված լիցքով, որի վրա ցանել (լցրել) են քարեր կամ մետաղյա բեկորներ (մետաղի կտորներ, հաղորդալարեր և այլն)։ Մարտական գործողություններ վարելու արդի պայմաններում որպես ֆուգաս կիրառում են օբյեկտային ականները[2]։

Ֆուգասի փորձարկում Մեծ Բրիտանիայում 1940 թվականին։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Օտար բառերի համառոտ բառարան, Մոսկվա, Рус. яз., 1985, էջ 281 (ռուս.)
  2. Ռազմական հանրագիտարան(չաշխատող հղում)
  Ընթերցե՛ք «ֆուգաս» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։