Ֆոտո արտ, թվային պատկերավոր արվեստի տեսակ, որը միավորում է լուսանկարչությունն ու համակարգչային գրաֆիկան։ Ֆոտո արտի ձևավորումը սկսվել է ֆոտոկոլաժի հիմքի վրա, բայց ակտիվ զարգացումն ու տեխնիկայի կատարելագործումը հանգեցրել են ֆոտո արտի առանձնացմանը և նոր ստեղծագործական ուղղության առաջացմանը։ Ֆոտո արտի տարբերակիչ գծերն են նախնական նյութերի զգալի ձևափոխումն ու մշակումը, գեղապատկերությունը, կատարողականության բարդությունը, տեսողական էֆեկտները, ինչպես նաև կոմպոզիցիոն և ինֆորմատիվ ճկունությունը։ Ի սկզբանե «ֆոտո արտ» սահմանումը համատեքստում համապատասխան էր հնչում, երբ լուսանկարչությունը վերջինիս համար ծառայում էր որպես հիմք[1]։ Ներկայումս տեխնիկական հնարքների բազմազանության շնորհիվ ֆոտո արտը լուսանկարչության և ռաստրային, ֆրակտալային, եռաչափ գրաֆիկայի համաձուլվածքն է։ Շատ հաճախ ֆոտո արտի աշխատանքները նմանակում են ավանդական գեղանկարչությանը, բայց դրանց հիմքում անպայման լուսանկարչությունն է։ Այսպիսով, ֆոտո արտը հեռու է լուսանկարչական կոլաժից և ունի ավելի պարզ ու մատչելի տիրապետում․ այն նաև լուսանկարչության և գեղանկարչության միջնորդն է[2][3]։ Շերտերի համադրումը, ինչպես նաև դրան հաջորդող մշակումը իրականացվում է գրաֆիկական ծրագրերի միջոցով, օրինակ՝ Adobe Photoshop։ Ֆոտո արտի կիրառման գերիշխող ոլորտը ֆենթեզի, առեղծվածային, սյուրռեալիստական, առասպելական նկարազարդումն է, բայց ֆոտո արտի նկատմամբ աճող հետաքրքրության շնորհիվ այս ցուցակն արագորեն ընդլայնվում է։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Исаева О.А. Цифровая живопись как актуальное направление отечественного искусства // Вестник Санкт-Петербургского государственного университета культуры и искусств : журнал. — 2017. — № 1(30). — С. 173—177. — ISSN 2220-3044. Архивировано из первоисточника 5 Հուլիսի 2017.
  2. «Фотоарт: технологии и волшебство». Московский комсомолец (ռուսերեն). 2016 թ․ հունիսի 6. Վերցված է 2017 թ․ ապրիլի 1-ին.
  3. Исаева О.А. Культурное пространство России: Генезис и трансформация / под общ.ред.А.С.Тургаева; ред.-сост.А.Е.Хренов; М-во культуры РФ, С-Петерб. гос. ин-т культуры.. — Санкт-Петербург: Издательство СПбГИК, 2017. — С. 226—237. — ISBN 978-5-94708-235-7