Վավերագրական լուսանկարչություն

Վավերագրական լուսանկարչություն, լուսանկարչության ուղղություն, որը կենտրոնացած է հավաստին պատկերելու վրա։ Վավերագրական լուսանկարչության կենտրոնական գաղափարը իրական իրադարձություններ լուսանկարելն է։ Որոշ դեպքերում վավերագրական լուսանկարչությունը ձևավորվում է որպես դիմում կամ կոչ և ենթադրում է լուսանկարչական փաստաթղթի ստեղծում։

Ըստ Սյուզան Զոնտագի` վավերագրական լուսանկարչությունը կարևոր գեղարվեստական նախադեպ է, որտեղ պրոֆեսիոնալիզմն ու բազմամյա փորձը չեն երաշխավորում միանշանակ առավելություն պատահականության ու հանկարծակիության հանդեպ։ Սա մասամբ այն պատճառով է, որ վավերագրության մեջ կարևոր նշանակություն ունի հանգամանքների համադրությունը, որն անկատարությունը սատարում է որպես ստեղծագործական սկզբունք[1]։ Իր «Լուսանկարչության մասին» գրքում Սյուզան Զոնտագը ուշադրություն է հրավիրել վավերագրական լուսանկարչության գաղափարական ասպեկտի վրա անգամ այն դեպքերում, երբ կադրի նպատակն օբյեկտիվությունն է։ Մասնավորապես, Զոնտագը Ուոլքեր Էվանսի և Դորոթեա Լանժի կադրերը Մեծ ճգնաժամի իրադարձությունները միտումնավոր կերպով պատկերելու փորձ է համարել[2]։

Պատմություն խմբագրել

 
Շառլ Նեգր, Փողոցային երաժիշտները գետափին, Բուրբոնում, 1853

Վավերագրական լուսանկարչության սկիզբն ընդունված է կապել լուսանկարչության գործընթացի սկզբի հետ. 19-րդ դարում կարծիք կար, որ լուսանկարն ինքնին վավերագրական է։ Վավերագրական լուսանկարչության ծագումը կապվում է Ժոզեֆ Նյեպսի, Լուի Դագերի, Ուիլյամ Հենրի Ֆոքս Տալբոտի անունների հետ, ենթադրելով, որ շրջակա աշխարհի պատկերման գաղափարը կարող է համադրվել վավերագրականի սկզբունքի հետ։ Որպես ամենօրյա կյանքի իրադարձությունները ներկայացնելու ձև վավերագրական լուսանկարչությունն ի հայտ է եկել 19-րդ դարի կեսերին։ Վավերագրական լուսանկարչության առավել վաղ հայտնի օրինակներից են Շառլ Նեգրի լուսանկարները[3], որոնք արվել են 1850-ական թվականներին, Փարիզի փողոցներում[4]։

 
Յակոբ Ռիիս. լուսանկար How the Other Half Lives գրքից, 1890

19-րդ դարում վավերագրական լուսանկարչության զարգացումը տեղի է ունեցել մի շարք ռազմական հակամարտությունների` Ղրիմի պատերազմի, Ամերիկայի քաղաքացիական պատերազմի, Ֆրանս-պրուսական պատերազմի ֆոնին. լուսանկարը դարձել է պատերազմի պատկերն ստեղծելու միջոց։ Խնդիրներից մեկը, որին բախվում էին լուսանկարիչները. դա վավերագրականի ու գեղարվեստականի միջև հակասությունն էր[5]։ Ռազմական գործողությունների իրական պատկերը չէր համապատասխանում գեղարվեստականի, բարձրագույնի ու վերամբարձի մասին առասպելներին[5]։ Եվ ընդհակառակը. պատերազմի խորը ողբերգական կերպարը հաճախ ոչ թե վավերագրական, այլ` բեմադրված նկարահանումների արդյունք էր[6]։ Այս խնդրին բախվել են այնպիսի լուսանկարիչներ, ինչպիսիք են Մեթյու Բրենդին, Թիմոթի Օ'Սալլիվանը և Ռոջեր Ֆենտոնը։

19-րդ դարի կեսերին և 20-րդ դարի սկզբին վավերագրական լուսանկարչության զարգացումը կապված էր սոցիալական շարժումներով և մասամբ թելադրվում էր դրանց կողմից։ 19-րդ դարի վավերագրական լուսանկարչությունը քաղաքների փողոցների աղքատ կյանքին նվիրված ալբոմներ ու հրապարակումներ էին։ Վավերագրական լուսանկարչության այս ձևին են վերաբերում, մասնավորապես, Յակոբ Ռիիսի[7], Ջոն Թոմփսոնի[8], իսկ քիչ ավելի ուշ` Լյուիս Հայնի աշխատանքները. վերջինս պատկերել է քաղաքային կենցաղի ու աշխատանքի ողբերգական պայմանները։ Յակոբ Ռիիսը լուսանկարիչ էր, որն ակտիվորեն հանդես էր գալիս սոցիալական բարեփոխումների համար. լուսանկարը նրա համար դարձել է հասարակական կոչի և սոցիալական քննադատության գործիք։ Նրա «Ինչպես է մյուս կեսն ապրում» (How the Other Half Lives, 1890), պատմում է նյույորքյան ետնախորշերի կյանքի մասին և ոչ միայն լուսանկարչության, այլ նաև` սոցիալական շարժման համար կարևոր երևույթ էր։

20-րդ դարի առաջին կեսը որոշել է լուսանկարչության սոցիալական և քննադատական դերը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Сьюзен Зонтаг Смотрим на чужие страдания / Пер. Виктор Голышев. — М.: Ад Маргинем, 2014. — ISBN 978-5-91103-170-1
  2. Васильева Е. Сьюзен Зонтаг о фотографии: идея красоты и проблема нормы // Вестник Санкт-Петербургского государственного университета. Серия 15, 2014, вып. 3. — С. 64—80.
  3. Heilbrun F. Charles Nègre: photographe 1820-1880. Catalogue de l’exposition. Arles, musée Réattu, 1980. ISBN 2-71180-164-0
  4. Васильева Е. Город как среда обитания // Васильева Е. Город и Тень. Образ города в художественной фотографии XIX-XX веков. Saarbrucken: Lambert Academic Publishing, 2013, с. 88-99. ISBN 978-3-8484-3923-2
  5. 5,0 5,1 Васильева Е. Фотография и феноменология трагического: идея должного и фигура ответственности. // Вестник Санкт-Петербургского государственного университета. Серия 15., 2015, вып. 1, с. 26-52.
  6. Руйе А. Фотография. Между документом и современным искусством. — СПб: Клаудберри, 2014. — 712 с. ISBN 978-5-903974-04-7
  7. Riis J. How the Other Half Lives: Studies among the Tenements of New York. New York: Charles Scribner's Sons,1890.
  8. Thomson J. Street Life in London. London: J.Thomson and Adolphe Smith, 1878

Գրականություն խմբագրել

  • Васильева Е. Сьюзен Зонтаг о фотографии: идея красоты и проблема нормы. // Вестник Санкт-Петербургского государственного университета. Серия 15., 2014, вып. 3, с. 64 - 80.
  • Васильева Е. Фотография и феноменология трагического: идея должного и фигура ответственности. // Вестник Санкт-Петербургского государственного университета. Серия 15., 2015, вып. 1, с. 26-52.
  • Левашов В. Лекция 6. Документальная фотография 1920 — 1950х годов. / Левашов В. Лекции по истории фотографии. — М. : «Тримедиа Контент», 2014. — 117—135. с. — ISBN 978-5-903788-63-7.
  • Руйе А. Фотография. Между документом и современным искусством. — СПб: Клаудберри, 2014. — 712 с. ISBN 978-5-903974-04-7
  • Hales P. B. William Henry Jackson and the Transformation of the American Landscape. Philadelphia: Temple University Press, 1988. ISBN 1-56639-463-5
  • Naef W.; Wood J. N. Era of Exploration. New York: Metropolitan Museum of Art, 1975. ISBN 9780870991288
  • Snyder J. American Frontiers: The Photographs of Timothy H. O’Sullivan, 1867—1874. Millerton, NY: Aperture, 1981. ISBN 9780893810832
  • Solomon-Godeau A. Wer spricht so? Einige Fragen zur Dokumentarfotografie // Herta Wolf (Hg.). Diskurse der Fotografie. Fotokritik am Ende des fotografischen Zeitalters. Frankfurt am Main, 2003, S. 53-74.
  • Stott W. Documentary Expression and Thirties' America. New York: Oxford University Press, 1973. ISBN 9780226775593
  • Stange M. Symbols of Ideal Life. New York and Cambridge, England: Cambridge University Press, 1989.
  • Starl T. Dokumentarische Fotografie // Hubertus Butin (Hg.). DuMonts Begriffslexikon zur zeitgenössischen Kunst, Köln 2002, S. 73-77.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վավերագրական լուսանկարչություն» հոդվածին։