Ուզի Ֆոգելման (եբրայերեն՝ עוזי פוגלמן‎, հոկտեմբերի 6, 1954(1954-10-06), Թել Ավիվ, Իսրայել), իսրայելցի իրավաբան, Իսրայելի Գերագույն դատարանի դատավոր (2009 թվականի հոկտեմբերից)[1]։

Ուզի Ֆոգելման
եբրայերեն՝ עוזי פוגלמן
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 6, 1954(1954-10-06) (69 տարեկան)
ԾննդավայրԹել Ավիվ, Իսրայել
Քաղաքացիություն Իսրայել
ԿրթությունԹել Ավիվի համալսարան, Երուսաղեմի հրեական համալսարան և Հարվարդի Ջոն Ֆ. Քենեդիի անվան պետական կառավարման ինստիտուտ
Մասնագիտությունդատավոր
Զբաղեցրած պաշտոններJustice of the Supreme Court of Israel? և Israeli Central Elections Committee Chairperson?
 Uzi Vogelman Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ուզի Ֆոգելմանը ծնվել է 1954 թվականի հոկտեմբերի 6-ին Իսրայելի Թել Ավիվ քաղաքում։ Ծառայել է Իսրայելի պաշտպանության բանակում (1972-1975)։ 1979 թվականին ավարտել է Թել Ավիվի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, հաջորդ տարի իրավունք է ստացել զբաղվել փաստաբանական գործունեությամբ։ Անցել է իրավաբանական պրակտիկա՝ իսրայելցի իրավաբան Դորիտ Բեյնիշի ղեկավարությամբ[2]։

1985 թվականին մագիստրոսի աստիճան է ստացել Երուսաղեմի համալսարանում[1]։

2000 թվականի նոյեմբերին նշանակվել է Թել Ավիվի շրջանային դատարանի դատավոր։ 2007 թվականի ապրիլին դարձել Է Գերագույն դատարանի դատավորի պաշտոնակատար, այդ պաշտոնում մնացել է մեկ տարի։ 2009 թվականին ընտրվել է Իսրայելի Գերագույն դատարանի մշտական անդամ։ Նրա նշանակմանը դեմ է հանդես եկել Քնեսեթի պատգամավոր Միխայել Բեն-Արին, որը մատնանշել է Գերագույն դատարանի նախագահ Դորիտ Բեյնիշի և Ֆոգելմանի միջև վաղեմի գործնական կապերը։ Սակայն արդարադատության նախարար Յաակով Նեեմանը աջակցել է Ֆոգելմանին[2]։ Պաշտոնը ստանձնել է 2009 թվականի հոկտեմբերին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «השופט עוזי פוגלמן» (եբրայերեն). Сайт судебной власти Израиля — Судья Узи Фогельман. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 20-ին.
  2. 2,0 2,1 «Министр юстиции Нееман поддержал президента БАГАЦа Бейниш». 7 канал. 2009 թ․ հուլիսի 31. Վերցված է 2012 թ․ փետրվարի 20-ին.(չաշխատող հղում)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուզի Ֆոգելման» հոդվածին։