«Կատվեի թագուհին», ամերիկյան կենսագրական սպորտային դրամա[9], որը նկարահանվել է 2016 թվականին Միրա Նաիրի կողմից։ Սցենարի հեղինակը Ուիլյամ Ուիլերն է[10]։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Դեյվիդ Օյելովոյը, Լյուպիտա Նիոնգոն և Մադինա Նալվանգան: Ֆիլմը ներկայացնում է Ֆիոնա Մութեսիի՝ Ուգանդայի մայրաքաղաք Կամպալայի աղքատ թաղամասում ապրող մի աղջկա կյանքը։ Նա սովորում է շախմատ խաղալ և շախմատի համաշխարհային օլիմպիադաներում տարած հաղթանակներից հետո դառնում է կանանց սպորտի վարպետի թեկնածու[11]։

Կատվեի թագուհին
անգլ.՝ Queen of Katwe[1]
Երկիր ԱՄՆ
Ժանրկենսագրական ֆիլմ, դրամա, սպորտային ֆիլմ և գրական ստեղծագործության էկրանավորում
ՀիմքԿատվեի թագուհին[2] և Նրա կյանքի խաղը[3]
Թվականսեպտեմբերի 23, 2016[1] և ապրիլի 20, 2017[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄիրա Նաիր[5]
ՊրոդյուսերԼիդիա Դին Փիլչեր[5] և Ջոն Բ. Կարլս[5]
Սցենարի հեղինակՈւիլյամ Ուիլեր[5]
ԴերակատարներԼյուպիտա Նյոնգո[5], Դևիդ Օյելոուո[5], Մադինա Նալվանգա[6], Նտարե Մվինե[3], Մորիս Կիրյա[3], Չերիթի Ռոուզ Փիմեր[3], Էսթերի Տեբանդեկե[3], Թերին Կյազե[3], Մարտին Կաբանզա[3], Ivan Jacobo?[3], Նիկոլաս Լավեսկ[3], Ռոնալդ Սսեմագանդա[3], Իթան Նազարիո Լուբեգա[3], Նիկիտա Վալիգվա[3], Էդգար Կանյիկե[3], Էսթեր Տեբանդեկե[3], Հոութ Կատենդե[3], Ֆիլիպ Լուսվատա[3], Փիթեր Օդեկե[3], Մորիս Կիրյա[3], Մինկի Նդլովու[3], Jack Kinobe Sserunkuuma?[3], Իռենե Կուլաբակո Կակեմբո[3], Ալեն Մասումբա[3], Ռորի Մոտուբա[3], Աարոն Մոլոիսի[3], Ակին Օմոտոսո[3], Մեգի Բենեդիկտ[3], Ռեհեմա Նանֆուկա[3], Տեբանդեկե Սամուել[3], Չարլզ Մուլեկվա[3], Hlologelo Ledwaba?[3], Ջոնաթան Դիաբաիգ[3], Ֆլորի Կեգբիա[3], Լինդա Ռադեբե[3], Ուորեն Նկուբե[3], Siyabonga Xaba?[3], Ջոանիտա-Բևուլիրա Վանդերա[3], Էլիզաբեթ Կիրաբո[3], Կարինա Նել[3], Այվի Կոմուկյեյա[3], Աիդա Մբովա[3], Ջեսիկա Մազի[3], Իսաակ Մուվավու Գվայամբադե[3], Շիբահ Կարունգի[3], Օկույո Ջոել Ատիկու Փրինս[3], Ռիչարդ Տուվանգյե[3], Զոհրան Կվամե Մամդանի[3], Լուկենգե Յուսուֆ[3], Փիթեր Մուսիբիրա[3], Սառա Նանսուբուգա[3], Տեսլիմ Անիմաշաուն[3], Լեզոն Մարկ Մուգվանյա[3], Դևիդ Կիսակյե Կագվա[3], Անն-Մարի Բևուլիրա-Վանդերա[3], Սառա Կիսաուզի[3], Մոսես Ավորի[3], Բաբիրիե Ստելլա[3], Ռայան Սսևանյանա[3], Կականդե Շարիֆ[3], Սթիվեն Մուտաբազի[3], Վերե Էդրին[3], Մբադիդե Ֆլորենս[3], Մուբիրու Դևիդ[3], Քրիս Բենթ Սսեսանգա[3], Մոհամեդ «Մադիկաս» Սսեկանդի[3], Կիդու Իսահ[3], Նակատո Լիդիա[3], Բավուրհե Ջոնսոն Ժակ[3], Գլորիա Նանսուբուգա[3], Բոմբո Գլորի[3] և Էրիկ Ակամբանգիրա[3]
ՕպերատորՍին Բոբիտ[3]
ԵրաժշտությունԱլեքս Հեֆս[3]
ՄոնտաժԲերի Ալեքսանդր Բրաուն[3]
Պատմվածքի վայրՌուսաստան
Նկարահանման վայրՀԱՀ[5] և Ուգանդա[5]
ԿինոընկերությունWalt Disney Pictures[3], ESPN Films[5], John B. Carls Productions[3], Cine Mosaic[3] և Mirabai Films[3]
Տևողություն124 րոպե[7]
Բյուջե15 000 000 $[8]
Շահույթ8 785 681 $[8] և 9 897 056 $[8]
Պաշտոնական կայքէջ
 Queen of Katwe Վիքիպահեստում

Ստեղծվել է ESPN ամսագրի հոդվածի և Թիմ Քրոզերսի գրքի հիման վրա։ Ֆիլմը ներկայացվել է Walt Disney Pictures-ի և ESPN Films-ի կողմից։ «Կատվեի թագուհին» ցուցադրվել է Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում 2016 թվականին[12]։ 2016 թվականի սեպտեմբերի 23-ին ֆիլմը Միացյալ Նահանգներում ներկայացվել է սահմանափակ ցուցադրման, իսկ սեպտեբերի 30-ին՝ վարձույթի[13]։

Սյուժե խմբագրել

Կամպալա քաղաքի Կատվե ետնախորշում ապրելը մեծ պայքար է 10-ամյա Ֆիոնայի (Մադինա Նալվանգա), նրա մոր՝ Նակու Հարիեթի (Լյուպիտա Նիոնգո) և նրանց ընտանիքի կրտսեր անդամների համար։ Ֆիոնան և նրա եղբայրը օգնում են մորը շուկայում վաճառել եգիպտացորեն։ Նա նաև զբաղվում է իր փոքր եղբոր խնամքով։ Ֆիոնայի կյանքը փոխվում է, երբ միսսիոներական ծրագրի ժամանակ հանդիպում է Ռոբերտ Կատենդեին (Դևիդ Օյելոուո)։ Կատենդեն ֆուտբոլի մարզիչ էր, նաև հատուկ կենտրոնում սովորեցնում էր երեխաներին խաղալ շախմատ։ Ֆիոնան ուսումնասիրում և սովորում է խաղը։ Նա հրապուրվում է խաղով և շուտով դառնում Կատենդեի խմբի լավագույն խաղացողը։

Մարզիչը, չնայած տեղական շախմատային իշխանությունների նախնական դիմադրությանը, նրան և թիմին տանում է տեղական հեղինակավոր դպրոցում ազգային դպրոցական մրցաշարի։ Խումբը սկզբում իրեն լավ չի զգում այլ անդամների և ավելի հարուստների միջավայրում։ Այնուամենայնիվ, նրանց տաղանդը հաղթում է, և Ֆիոնան զբաղեցնում է առաջին տեղը։

Հաջորդիվ ֆիլմում ներկայացվում են Ֆիոնայի և նրա ընկեր պիոներների վերելքներն ու վայրէջքները տարբեր մրցումներում և մրցաշարերում։ Կատվեում կյանքի դժվարությունները միշտ առկա էին, և Ֆիոնան հուսով էր, որ շախմատը Կատվեից փախչելու միջոց կլինի իր և իր ընտանիքի համար։

Ֆիոնան գլխավորում է Ուգանդայի հավաքականը Ռուսաստանի շախմատային օլիմպիադայում, վստահ է, որ իրեն կհաջողվի դառնալ գրոսմայստեր՝ ապահովելով անհրաժեշտ ֆինանսներ, որպեսզի դուրս բերի իր ընտանիքին աղքատությունից։ Սակայն մրցակցությունը չափազանց թեժ է, և նա զիջում է կանադացի մրցակցին։

Ֆիոնան վերադառնում է Կատվե ճնշված և կասկածում իր ունակությունների վրա։ Սակայն մարզիչ Կատենդեի և Կատվեի մարդկանց աջակցության շնորհիվ նա վերադառնում է շախմատի ոլորտ և, ի վերջո, հաջողության հասնում։ Արդյունքում կարողանում է տուն գնել իր ընտանիքի համար։

Դերասանական կազմ խմբագրել

  • Մադինա Նալվանգան՝ Ֆիոնա Մութեսիի դերում
  • Դևիդ Օյելոուոն՝ Ռոբերտ Կատենդեի դերում
  • Լյուպիտա Նիոնգոն՝ Նակու Հարիեթի դերում
  • Մարտին Կաբանզան՝ Մուգաբի Բրիանի դերում
  • Տարին Քյազը՝ Նայթի (Ֆիոնայի մեծ քրոջ) դերում
  • Ռոնալդ Սեմագանդան՝ Իվանի դերում
  • Էթան Նազարիո Լուբեգան՝ Բենջամինի դերում
  • Նիկիտա Փիրլ Վալիգվան՝ Գլորիայի (Ֆիոնայի ընկերոջ) դերում[14]
  • Էդգար Կանյիկը՝ Ջոզեֆի դերում
  • Էսթեր Տեբան՝ Սարա Կատենդեի դերում
  • Պիտեր Օդեկը՝ միստր Բարումբայի դերում
  • Շիբահ Կարունգին՝ Շակիրայի դերում
  • Ջոանիտա Բևուլիրա-Վանդերան՝ տիկին Գալիի դերում Մաուրս Կիրյան և Նթարե Մվինը, համապատասխանաբար, կատարել են Թեոյի և Թենդոյի դերերը[15]։ Իսկ Գլեդիս Օյենբոթն ու Ռեհեմա Նանֆուկան խաղացել են վաճառողի և բուժքույրի երկրորդական դերերում։

Ընդունում խմբագրել

Քննադատական արձագանք խմբագրել

«Կատվեի թագուհին» ֆիլմը դրական արձագանքներ է ստացել քննադատների կողմից, ընդ որում՝ Դեյվիդ Օյելոուոյի և Լյուպիտա Նիոնգոյի կատարումները միաձայն գովեստի են արժանացել[16][17]։ Գրախոսությունների զանգվածային «Rotten Tomatoes» կայքը ֆիլմին տվել է 93% հավանության վարկանիշ՝ հիմնված 184 ակնարկի և 7,42/10 միջին գնահատականի վրա։ Կայքի քննադատական կոնսենսուսում ասվում է․ «Կատվեի թագուհին հաճելի ֆիլմ է, որը լի է արտասովոր խելքով և կրքով, իսկ Լյուպիտա Նիոնգոյի և Դեյվիդ Օյելոուոյի հիանալի կատարումները օգնում են ֆիլմը վեր բարձրացնել իր կլիշեներից»[18]։ Metacritic-ում ֆիլմն արժանացել է 73/100 միջինացված գնահատականի, որը հիմնված է 40 քննադատական ակնարկի վրա՝ նշելով «ընդհանուր առմամբ բարենպաստ ակնարկներ»[19]։ CinemaScore-ի կողմից հարցված հանդիսատեսը ֆիլմին տվել է «A+» միջին գնահատական՝ A+-ից F սանդղակով[20]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Busch A. Disney Slots Mira Nair’s ‘Queen Of Katwe’ For September 2016 // Deadline Hollywood — 2016.
  2. Sefa-Boakye J. Lupita Nyong’o Is Filming Disney’s ‘Queen Of Katwe’ Chess Biopic In Uganda With David Oyelowo // OkayAfrica — 2015.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 3,22 3,23 3,24 3,25 3,26 3,27 3,28 3,29 3,30 3,31 3,32 3,33 3,34 3,35 3,36 3,37 3,38 3,39 3,40 3,41 3,42 3,43 3,44 3,45 3,46 3,47 3,48 3,49 3,50 3,51 3,52 3,53 3,54 3,55 3,56 3,57 3,58 3,59 3,60 3,61 3,62 3,63 3,64 3,65 3,66 3,67 3,68 3,69 3,70 3,71 3,72 3,73 3,74 3,75 3,76 The Walt Disney Company Queen of Katwe Press Kit
  4. Internet Movie Database — 1990.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Mike Fleming Jr. David Oyelowo & Lupita Nyong’o In Talks To Star In ‘Queen Of Katwe’ For Disney // Deadline Hollywood — 2015.
  6. Sperling N. Queen of Katwe trailer: Lupita Nyong'o and David Oyelowo star in Disney film // VarietyNew York, Los Angeles, CA: Variety Media, Penske Media Corp., 2016. — ISSN 0042-2738
  7. http://www.tiff.net/films/queen-of-katwe/
  8. 8,0 8,1 8,2 http://www.boxofficemojo.com/movies/?page=main&id=queenofkatwe.htm
  9. Carissimo, Justin (2016 թ․ մայիսի 10). «Lupita Nyong'o and David Oyelowo star in the new trailer for Queen of Katwe». The Independent. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 29-ին.
  10. McNary, Dave (2015 թ․ հունվարի 9). «David Oyelowo, Lupita Nyong'o in Talks for Disney's 'Queen of Katwe'». Variety. Վերցված է 2015 թ․ ապրիլի 27-ին.
  11. Robinson, Joanna (2015 թ․ օգոստոսի 16). «Why Lupita Nyong'o, Not Superheroes, Represents the Future of Disney». Vanity Fair. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 16-ին.
  12. «Toronto To Open With 'The Magnificent Seven'; 'La La Land', 'Deepwater Horizon' Among Galas & Presentations». Deadline Hollywood. 2016 թ․ հուլիսի 26. Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին.
  13. Siegel, Tatiana (2016 թ․ ապրիլի 8). «Disney's David Oyelowo Drama, 'Queen of Katwe,' Gets Release Date». The Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ ապրիլի 27-ին.
  14. «Uganda's Queen of Katwe star Nikita Pearl Waligwa dies aged 15». BBC News. 2020 թ․ փետրվարի 16.
  15. Gitau, Elly (2015 թ․ մայիսի 11). «Uganda: Maurice Kirya to Star Alongside Lupita Nyong'o in Queen of Katwe». The Star. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 16-ին.
  16. Lawson, Richard (2016 թ․ սեպտեմբերի 11). «Queen of Katwe Is a Bright and Inspiring Success – Mira Nair has returned to form with this piquant Disney movie». Vanity Fair. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 18-ին.
  17. Berkshire, Geoff (2016 թ․ սեպտեմբերի 10). «Toronto Film Review: 'Queen of Katwe'». Variety. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 18-ին.
  18. «Queen of Katwe (2016)». Rotten Tomatoes. Fandango Media. Վերցված է 2018 թ․ հունիսի 22-ին.
  19. «Queen of Katwe Reviews». Metacritic. CBS Interactive. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 18-ին.
  20. D'Alessandro, Anthony; D'Alessandro, Anthony (2016 թ․ սեպտեմբերի 27). «'Magnificent Seven' Lassos $59.3M Worldwide & Record $34.7M U.S. Opening For Antoine Fuqua – Monday Final B.O.». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.