Ֆիննա (գերմ.՝ Finne), երիզորդերի թրթուրային փուլ, որոնք մակաբուծում են միջանկյալ տիրոջ (օրինակ՝ խոզի, ոչխարի) օրգանիզմում։

Ունի բուշտի ձև, որի խոռոչում գտնվում են որդերի մեկ կամ մի քանի ձևավորված գլխիկներ, որոնցից վերջնական տիրոջ (ողնաշարավոր կենդանի կամ մարդ) աղիքներում զարգանում են սեռահասուն ձևերը։

Տարբերում են ֆիննայի 4 տիպի

  • ցիստիցերկոիդ՝ 1 գլխիկով և պոչային հավելվածով,
  • ցիստիցերկ՝ 1 գլխիկով, առանց հավելվածի,
  • ցենուր՝ բազմաթիվ գլխիկներով,
  • էխինոկոկ՝ պարունակում է դուստր բշտեր՝ գլխիկներով։

Ֆիննայի հետագա զարգացման համար անհրաժեշտ է, որ նրան կուլ տա վերջնական տերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։