Ֆինանսների կառավարում, կառավարման համակարգ, որն ուղղված է ֆինանսական ռեսուրսների և դրանց շարժի կառավարմանը։ Ինչպես մյուս կառավարման համակարգերը՝ ֆինանսական կառավարումը ևս իրագործվում է պլանավորման, կազմակերպման, մոտիվացիայի և վերահսկողության հիմնական գործառույթների իրականացմամբ։

Դերը խմբագրել

Ֆինանսական կառավարման դերը որոշակի նպատակի իրականացմանն ուղղված ակտիվների ձեռքբերումը, ֆինանսավորումը և կառավարումն է։ Կազմակերպություններում ֆինանսական կառավարումն իրականացվում է երկու ուղղությամբ՝

  • առկա ֆինանսական ռեսուրսների տնօրինում (ակտիվների կառավարում).
  • անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների ներգրավում (պասիվների կառավարում)։

Ակտիվների կառավարման շրջանակներում ֆինանսական կառավարումը կարող է լուծել հետևյալ խնդիրները.

  • ակտիվների օպտիմալ կառուցվածքի ձևավորում,
  • շրջանառու միջոցների արդյունավետ օգտագործում,
  • ապրանքանյութական արժեքների և ֆինանսական ռեսուրսների օպտիմալ հարաբերակցության ապահովում։

Պասիվների կառավարումը վերաբերում է ոչ միայն ֆինանսական ռեսուրսների աղբյուրների որոնմանը, այլև այն կառուցվածքի ձևավորմանը, որը ծախսված մեկ միավոր կապիտալի դիմաց ապահովում է առավելագույն հատույց։

Միկրոմակարդակում ֆինանսական կառավարման օբյեկտներ են կազմակերպության ակտիվները և պասիվները, իսկ որպես սուբյեկտ հանդես են գալիս ֆինանսական ծառայության աշխատակիցները։

Գործառույթներ խմբագրել

Պլանավորում խմբագրել

Ֆինանսական պլանավորման հիմնախնդիրների լուծումը պահանջում է, թե ֆինանսական պլանավորման համակարգի որ տարրերի հետ են դրանք առավելապես կապված և ինչ գործիքներ կարող են օգտագործվել դրանց լուծման համար։

Ֆինանսական պլանավորման կազմակերպումը արդյունավետ է երբ.

  • Տեղի է ունենում տարբեր ծառայությունների շահերի համակարգում՝ պլանի մշակման և իրականացման ընթացքում.
  • Ստեղծվում է կազմակերպության բոլոր աշխատակիցների գործողությունների միասնական կարգ.
  • Գործում է շահադրդման համակարգ, որն ուղղված է կազմակերպության մտավոր և նյութական ներուժի արդյունավետ օգտագործմանը.
  • Պլանավորման ողջ գործընթացը բաժանվում է առանձին մոդուլների, ինչը զգալիորեն պարզեցնում է պլանի մշակման և իրականացման գործընթացը, ինչպես նաև դրա կատարման նկատմամբ վերահսկողությունը.
  • Մշակված է փաստաթղթաշրջանառության համակարգ, որի շնորհիվ կարելի է օբյեկտիվ պատկերացում ստանալ կազմակերպության արտադրատնտեսական գործունեության վերաբերյալ.
  • Ռեսուրսների օգտագործման սահմանափակ այլընտրանքների պայմաններում գոյություն ունի երկարաժամկետ և կարճաժամկետ պլանների փոխկապվածություն.
  • Կազմակերպության ներսում մշակվող պլանները հավասարակշռված են միմյանց միջև։

Կազմակերպում խմբագրել

ՙՖինանսական կառավարման կազմակերպական կառուցվածքը կազմակերպության ֆինանսական գործունեությանն առնչվող որոշումների կայացման և իրականացման համար պատասխանատվություն կրող կառուցվածքային ստորաբաժանումների և ծառայությունների ամբողջությունն է։ Փոքր կազմակերպություններում ֆինանսական կառավարման ծառայություն չի ձևավորվում, և բոլոր ֆինանսական պարտականությունները հիմնականում դրվում են մեկ մարդու՝ կազմակերպության սեփականատիրոջ, կառավարչի կամ գլխավոր հաշվապահի վրա։ Միջին և խոշոր կազմակերպություններում ֆինանսական գործունեության համակարգման և գործառույթների իրականացման համար ստեղծվում է ֆինանսական հատուկ ծառայություն՝ համապատասխան ստորաբաժանումներով։ Ֆինանսական գործունեության կառավարման բնագավառում կարևոր են պատասխանատվության կենտրոնների հիման վրա ձևավորվող կառուցվածքները։

Պատասխանատվության կենտրոնը կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանում է, որի ղեկավարն ամբողջությամբ վերահսկում է ֆինանսական գործունեության այս կամ այն ոլորտը, ինքնուրույն կայացնում որոշումներ և կրում պատասխանատվություն նորմատիվային ցուցանիշների կատարման համար։ Պատասխանատվության կենտրոնների հիման վրա ֆինանսական կառավարման կազմակերպական կառուցվածքը ձևավորվում է հետևյալ կերպ.

  • Առանձին կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության առանձնահատկությունների ուսումնասիրություն՝ ֆինանսական ռեսուրսների ձևավորման վրա ունեցած ազդեցության տեսանկյունից.
  • Կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանումների կազմում պատասխանատվության կենտրոնների առանձնացում.
  • Պատասխանատվության կենտրոնների ղեկավարների լիազորությունների և պարտավորությունների սահմանում.
  • Պլանային (նորմատիվային) ֆինանսական առաջադրանքների մշակում և փոխանցում պատասխանատվության կենտրոնների ղեկավարներին.
  • Սահմանված առաջադրանքների իրականացման նկատմամբ վերահսկողության ապահովում։

Վերահսկողություն խմբագրել

Վերահսկողությունը տնտեսավարող սուբյեկտների արտադրական ու ֆինանսատնտեսական գործունեության անքակտելի մասն է։ Ֆինանսական պլանավորման համակարգի հետազոտման ժամանակ մատնանշվում է դրա սերտ կապը կազմակերպության ֆինանսական վերահսկողության համակարգի հետ։ Պլանավորումն ու վերահսկողությունը կառավարման տարբեր գործառույթներ են՝ դրանց գոյությունը կազմակերպության տնտեսական գործունեության առանձին անհնար է, քանի որ դրանք փոխպայմանավորում և փոխլրացնում են միմյանց։

Գրականություն խմբագրել

  • «Մենեջմենթ»/ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Յու. Մ. Սուվարյանի ընդհանուր խմբագրությամբ,-Երևան։ Տնտեսագետ, 2009, 608 էջ։
  • Бланк И. А., Основы финансового менеджмента. Т 1._К.։ Хика-Центр, 1999.-592 с.
  • Финансовый менеджмент։ учебное пособие/ Под ред. проф. Е. И. Шохина._М.։ ИД ФБК-ПРЕСС, 2004.-408 с.
  • Финансовый менеджмент։ теория и практика. Учебник/ Под ред. Стояновой E.С. -М.։ Перспектива, 1998.-656 с.