Ֆինանսական ռեսուրսներ, բոլոր դրամական միջոցների ամբողջությունն է, որոնք անհրաժեշտ ակտիվների ձևավորման համար պետության, ձեռնարկությունների, կազմակերպությունների, հաստատությունների տրամադրության տակ են` ամբողջ գործունեությունն իրականացնելու համար, եկամտի, խնայողությունների, կապիտալի և տարբեր տեսակի մուտքերի հաշվին։ Բանկային ռեսուրսները ֆինանսական ռեսուրսների կարևոր բաղադրիչ են։

Ֆինանսական ռեսուրսները նախատեսված են.

Ֆինանսական ռեսուրսները բաժանվում են 2 խմբի.

  • կենտրոնացված միջոցներ (պետական բյուջե, արտաբյուջետային միջոցներ),
  • ապակենտրոնացված ֆինանսական ռեսուրսներ (կորպորատիվ ֆոնդեր)։

Կան նաև պետության, մարզերի և ձեռնարկությունների ֆինանսական ռեսուրսներ։

Մակրոմակարդակում կենտրոնացված ֆոնդերի ձևավորման հիմնական աղբյուրը ազգային եկամուտն է։ Ազգային եկամտի բաշխման և վերաբաշխման հիման վրա ձևավորվում են կենտրոնացված ֆոնդեր։ Ազգային եկամտի մի մասը ձևավորվում և մնում է ձեռնարկությունների տրամադրության տակ, այսինքն՝ միկրոմակարդակում ստեղծվում են ապակենտրոնացված ֆինանսական ռեսուրսներ, որոնք օգտագործվում են արտադրական ծախսերի համար։

Ձեռնարկության ֆինանսական ռեսուրսների հիմնական աղբյուրը արտադրական գործունեությունից ստացված շահույթն է։

Ֆինանսական ռեսուրսների օգտագործումը հիմնականում իրականացվում է հատուկ նշանակության դրամական միջոցների միջոցով, չնայած հնարավոր է նաև միջոցներն օգտագործել նաև ոչ ֆոնդային ձևով[1]։

Պետության և ձեռնարկությունների ֆինանսական ռեսուրսները ֆինանսական կառավարման անմիջական օբյեկտներ են, այսինքն՝ դրանց ձևավորման, օգտագործման և դրամական միջոցների հոսքի կառավարման։

Բավարար ֆինանսական ռեսուրսների առկայությունը, դրանց արդյունավետ օգտագործումը կանխորոշում են ձեռնարկության լավ ֆինանսական դիրքը, վճարունակությունը, ֆինանսական կայունությունը, իրացվելիությունը։ Այս առումով ձեռնարկությունների ամենակարևոր խնդիրն է գտնել պաահուստային միջոցներ` իրենց սեփական ֆինանսական ռեսուրսների ավելացման և դրանց առավել արդյունավետ օգտագործման համար` ընդհանուր առմամբ ձեռնարկության արդյունավետությունը բարելավելու համար։

Գրականություն խմբագրել

  • А. Ф. Черненко, Н. Н. Илышева, А. В. Башарина. Финансовое положение и эффективность использования ресурсов предприятия. М.: Юнити-Дана, 2013. ISBN 978-5-238-01610-8

Ծանոթագրություններ խմբագրել

  1. А. Ф. Черненко, Н. Н. Илышева, А. В. Башарина. Финансовое положение и эффективность использования ресурсов предприятия. М.: Юнити-Дана, 2009. ISBN 978-5-238-01610-8