Ֆինանսական ապահովագրություն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այս հոդվածը կամ բաժինը կարող է չհամապատասխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին: Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը: Տե՛ս Վիքիպեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար: |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Շուկայական տնտեսության պայմաններում, ուր ամեն քայլափոխի առկա է տնտեսական գործունեությունը վտանգելու վախ, անհրաժեշտությու է առաջանում ձեռնարկել միջոցառումներ՝ պաշտպանելու գույքային շահերը հնարավոր առաջացող վնասներից։ Վերջիններս իրենց բնույթով կարող են լինել ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական։ Ամեն դեպքում դրանք ստանում են դրամային արտացոլում, այսինքնէ վնասը դառնում է չափելի։ Վնասների առաջացման հիմքը կազմում է ռիսկը։ Այսինքն, եթե չկա ռիսկը, չի կարող առաջանալ նաև վնաս։ Այդ կորուստները կարելի է կրել ինչպես տնտեսական գործունեության արդյունքում, այնպես էլ առօրյայում։ Բացառապես տնտեսական գործունեությանը վերաբերվող և ապահովագրման ենթակա գույքային շահերն են հանդիսանում ֆինանսական ապահովագրության օբյեկտ։ Ֆինանսական ապահովագրությունը տնտեսական գործունեության արդյունքում տարբեր չնախատեսված անբարենպաստ պատճառներից առաջացած ֆինանսական կորուստների բավարարմանն ուղղված դրամական նպատակային ֆոնդերի ձևավորման ու օգտագորխման հետ կապված տնտեսական հարաբերությունների համակարգ է։ Ապահովագրության հիմքում ընկած է ռիսկը, իսկ ֆինանսական ապահովագրության դեպքում՝ ֆինանսական ռիսկը։ Ամենաընդհանուր ձևակերպմամբ՝ ապահովագրական ռիսկը կորուստներ կրելու հնարավոր և պատահական վտանգն է։ Ֆինանսական ռիսկն առաջանում է ֆինանսավարկային հաստատությունների հետ հարաբերությունների ընթացքում, այդ թվում՝ փոխառու և սեփական կապիտալի միջոցների ոչ նպաստավոր հարաբերակցության հետևանքով։ Ֆինանսական ռիսկն առաջանում է տնտեսվարող սուբյեկտի գործունեության ոլորտում, կապված է նրա գործունեության ֆինանսական արդյունքների հետ և բնութագրվում է տնտեսական գործունեության ընթացքում հնարավոր դրամական կորուստներով։ Ֆինանսական ռիսկի անորոշությունը պայմանավորված է կազմակերպության տնտեսական գործունեության ֆինանսական արդյունքների անկանխատեսելիությամբ և ֆինանսական գործարքների շահութաբերության մակարդակով։ Ֆինանսական գործարքների արդյունավետության մակարդակը տատանվում է՝ կախված ռիսկի տեսակից և մակարդակից, ընդ որում՝ բավական լայն դիապազոնով։ Այդպիսով, ֆինանսական ռիսկը կարող է ուղեկցվել ինչպես էական ֆինանսական կորուստներով, այնպես էլ լրացուցիչ եկամուտների ձևավորմամբ։