Ֆերդինանդ Գարիկի Կարապետյան (դեկտեմբերի 19, 1992(1992-12-19), Վարդենիս, Հայաստան), հայ մարզիկ, ձյուդոյի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, Ռուսաստանի առաջնության մեդալակիր, Ռուսաստանի սպորտի վարպետ, Դիգորայի «Դինամո» ակումբի սան։ Ապրել է Հյուսիսային Օսիայի Դիգորա քաղաքում։

Ֆերդինանդ Կարապետյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ձյուդոիստ
Երկիր՝ Հայաստան և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝դեկտեմբերի 19, 1992(1992-12-19) (31 տարեկան)
Ծննդավայր՝Վարդենիս, Հայաստան
Մարզիչ(ներ)՝Q21843750?

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1992 թվականի դեկտեմբերի 19-ին։ 2018 թվականին Թել Ավիվում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում Կարապետյանը կիսաեզրափակիչում հաղթել է շվեդ Թոմի Մասիասի, իսկ եզրափակչում՝ ադրբեջանցի Հիդեդիտ Հեյդիրովին և դարձել Եվրոպայի չեմպիոն[1][2]։

Տոկիո 2020-ի մասնակից[3]։

Մարզական արդյունք խմբագրել

  • Ռուսաստանի ձյուդոյի պատանիների առաջնություն, 2013 թվական՝ 7-րդ տեղ
  • Ռուսաստանի ձյուդոյի պատանիների առաջնություն, 2014 թվական՝ 3-րդ տեղ
  • Ռուսաստանի ձյուդոյի առաջնություն, 2014 թվական՝ 2-րդ տեղ
  • Գրան Պրի 2015, Տաշքենդ, 7-րդ տեղ
  • Գրան Պրի 2016, Սամսուն, 3-րդ տեղ
  • Գրան Պրի 2018, Դյուսելդորֆ, 3-րդ տեղ
  • Գրան Պրի 2018, Եկատերինբուրգ, 2-րդ տեղ
  • Գրան Պրի 2019, Փարիզ, 7-րդ տեղ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ferdinand Karapetian
  2. Ձյուդոյիստ Ֆերդինանտ Կարապետյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն
  3. «Ֆերդինանդ Կարապետյանն ուժեղագույն ձյուդոիստների հետ հավաքի է մասնակցում Խորվաթիայում (ֆոտո) | NEWS.am Sport - Ամենը՝ սպորտի մասին». sport.news.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել