Ֆեռալի ամրոց (իսպ.՝ Castillo del Ferral), գտնվում է Իսպանիայի Խաեն պրովինցիայի Սանտա Ելենա գավառի Սիեռա Մորենա բնակավայրի Լա Լոսա նավահանգստի մոտ՝ Անդալուզիա տարածաշրջանի և Լա Մանշի միջև։ Նրա անվան ծագումնաբանությունը տարբեր արաբական քրոնիկներում Հիսն ել Իքաբ է։ 1949 թվականի ապրիլի 22-ի հրամանով Ֆեռալի ամրոցը ստացավ հատուկ պահպանվող հուշարձանի կարգավիճակ։

Ֆեռալի ամրոց
Castillo del Ferral
Տեսակհուշարձան և դղյակ
Վարչական միավորՍանտա Էլենա[1][2]
Երկիր Իսպանիա[1][2]
Կառուցված12-րդ դար
Շինանյութկրաքար և ավազ
Ընթացիկ վիճակավերված
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Նույնիսկ հին ժամանակներում շատ էին խառնում Ֆեռալի ամրոցն ու Լաս Նավաս դե Տոլոսայի ամրոցը[3] իրար հետ, սակայն խոսվում է երկու տարբեր ամրոցների մասին[4]։ Այս խառնաշփոթը կարող է պայմանավորված լինել Թուլուզի ջրային հովտում տեղի ունեցած ճակատամարտի հանգամանքով։ Ֆեռալ ամրոցը պաշտպանող ալմոադեցիները լքեցին ամրոցը քրիստոնյաների առաջխաղացման ժամանակ։ Առաջին հիշատակությունը ամրոցի վերաբերյալ թվագրվում է 1169 թվականով, երբ Կալատրավա Միաբանությունը (իսպ.՝ Orden de Calatrava) գրավում է ամրոցը[5], սակայն մուսուլմանները հետ են վերադարձնում այն։

Նկարագրություն խմբագրել

Ամրոցի արևմտյան և հարավարևմտյան հատվածում դեռ պահպանվել են պատերի և աշտարակների մնացորդներ։ Կենտրոնական հիմքը պատրաստված է եղել կրաքարից և ավազից, իսկ լայնությունը 1.65 մ է։ Երևում են նաև պահեստների հետքերը։ Որոշ հեղինակներ թվագրում են ամրոցի ամենահին հատվածը ալմոադների տիրապետության ժամանակին[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. 2,0 2,1 Անդալուսիայի մշակութային ժառանգության թվային ուղեցույց (իսպ.)
  3. Ambrosio Huici Miranda: Las grandes batallas de la reconquista, Tetuán, 1956, pag. 278-289
  4. Jimena Jurado, en 1652, o Antonio Ponz, en 1791
  5. Cazabán, Alfredo: El reino de Jaén y San Fernando, Jaén, 1893, pag. 23
  6. Juan Eslava Galán: Los castillos de Jaén, Ediciones Osuna, Granada, 1999, ISBN 84-89717-41-9, pag. 96

Արտաքին հղումներ խմբագրել