Ֆենոլոգիա (հուն․՝ φαινόμενα - ցուցադրել և լոգիա բառերից), բնության սեզոնային երևույթների, դրանց սկսման ժամկետների և այդ ժամկետները կանխորոշող պատճառների մասին գիտելիքների համակարգ։

Ֆենոլոգիան գրանցում և ուսումնասիրում է բուսական ու կենդանական աշխարհի սեզոնային երևույթները (կենսաֆենոլոգիա), ինչպես նաև ձնածածկույթի հաստատման ու վերացման, առաջին ու վերջին ցրտահարության, սառցակալման ու սառցահալքի ժամկետները և այլն։ Բույսերի համար գրանցվում են զարգացման սեզոնային փուլերը, բողբոջաուռչում և բողբոջաբաց, տերևակալում, ծաղկում (սկիզբը և սվարտը), պտուղների և սերմերի հասունացում, տերևների աշնանային գունավորում, տերևաթափ։ ․

Կենդանիների ֆենոլոգիայում գրանցվում են զուգավորումը, ձագերի հայտնվելը, սեզոնային մազափոխումը և միգրացիան, թռչունների ֆենոլոգիաում՝ բնադրումը, ձվադրումը, առաջին ձագերի հայտնվելը և թռիչքը, չվող թռչունների համար՝ գարնանային և աշնանային չուն և այլն։

Ժամանակակից գիտական ֆենոլոգիաի հիմնադիրը շվեդ բուսաբան Կառլ Լիննեյն է։ Հայաստանում ֆենոլոգիական առաջին աշխատանքները սկսվել են 1930-ական թթ․ սկզբներին, որոշ ընդմիջումից հետո՝ վերսկսվել 1962-ին։ ՀԽՍՀ-ում այն կառավարել է Հայկական աշխարհագրական ընկերության ֆենոլոգիական հանձնաժողովը։

Ֆենոլոգիական օրինաչափությունների հիման վրա կազմում են սեզոնային աշխատանքների և միջոցառումների կազմակերպման տեղական ժամկետները, որոնք օգտագործվում են բնության պահպանության, մշակովի բույսերի վնասատուների դեմ պայքարի, մեղվաբուծության, օդանավագնացության ու ժողովրդական տնտեսության այլ բնագավառներում։

Գրականություն

խմբագրել
  • Методика фенологических наблюдений в ботанических садах СССР. — М.։ Изд-во АН СССР. 1975. — 27 с.
  • Стрижев А. Календарь русской природы. — М.։ Московский рабочий, 1973. — 272 с.

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 627