Ֆեներբահչե (կանանց բասկետբոլային ակումբ)

«Ֆեներբահչե» (թուրքերեն՝ Fenerbahçe kadın basketbol takımı), կանանց թուրքական բասկետբոլային ակումբ, որը գործում է Ստամբուլում։ Հիմնադրվել է 1954 թվականին։ Ակումբը 11 անգամ դարձել է Թուրքիայի չեմպիոն, թուրքական ակումբների շրջանում ունի լավագույն ցուցանիշը՝ ՖԻԲԱ-ի Եվրոլիգայի մրցաշարում։ Ակումբը 2012-2013 թվականների մրցաշարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։

Ֆեներբահչե
Ֆեներբահչե պատկերանիշ
Ֆեներբահչե պատկերանիշ
Լիգաներ Թուրքիայի բասկետբոլի կանանց առաջնություն
ՖԻԲԱ-ի կանանց եվրալիգա
Հիմնադրում 1954
Մարզադաշտ «Յուլքեր սպորտս արենա» (13 800)
Տեղագրություն Թուրքիա Ստամբուլ
Ակումբի գույներ          
Նախագահ Ազիզ Յըլդըրըմ
Սեփականատեր
Գլխավոր մարզիչ Ֆիրաթ Օքուլ
Առաջնություններ
Կոնֆերենցիոն տիտղոսներ
Դիվիզիոն տիտղոսներ
Հավերժացված
Կայք
Համազգեստ
Տան դաշտ jersey
Team colours
Տան դաշտ
Մրցակցի դաշտ jersey
Team colours
Մրցակցի դաշտ

Պատմություն խմբագրել

1954 թվականին Ստամբուլի «Ֆեներբահչե» սպորտային ակումբի կազմում ձևավորվել է կանանց բասկետբոլային ակումբ, որը մինչև 1969 թվականը հանդես էր գալիս Ստամբուլի կանանց բասկետբոլային լիգայույմ։ Մոռացության 10 տարիներից հետո՝ ակումբը 1978 թվականին նորից հայտ է ներկայացրել՝ հանդես գալու ակումբում։ Ակումբը Թուրքիայում իր առաջին հաջողությունը գրանցել է 1998/99 թվականներին՝ դառնալով առաջնության չեմպիոն։

21-րդ դարում Ստամբուլի ակումբը դարձել է կանանց թուրքական բասկետբոլի թոփ ակումբների մեկը։ Ակումբը 10 անգամ դարձել է Կանանց բասկետբոլի Թուրքիայի առաջնության չեմպիոն, ընդորում 2006 թվականից մինչև 2014 թվականը ութ անգամ անընդմեջ դարձել է երկրի առաջնության չեմպիոն։

Եվրոպական առաջնությունները թուրքական ակումբի վիճակագրությունը գնալով աճում է։ Երկու մրցաշրջան անընդմեջ դուրս է եկել ՖԻԲԱ-ի Եվրալիգայի չորսի կիսաեզրափակիչ և եթե 2004 թվականին բասկետբոլիստները զբաղեցրել էին 4-րդ հորիզոնական, ապա 2005 թվականին նրանք հանդես են եկել եզրափակչում, որի ժամանակ 45։53 հաշվով պարտվել են դաշտի տերերին՝ իտալական «Ֆարդ Նապոլի» ակումբին։ 2005/06 մրցաշրջանից մինչև 2010/11 մրցաշրջանը «Ֆեներբահչեն» մշտապես հանդես է եկել Եվրալիգայի չորսի կիսաեզրափակչում՝ հիմնականում պարտվելով ռուսական «ՈՒԳՄԿ» և «Սպարտա էնդ Կ» բասկետբոլային ակումբներին։ Սակայն արդեն 2011/12 մրցաշրջանի ժամանակ ակումբը վստահորեն հասել է Եվրալիգայի ութի առաջնությունը, որտեղ երրորդ տեղի համար պայքարում զիջել է Եկատերինբուրգի «ՈՒԳՄԿ» ակումբին։ Մեկ տարի անց՝ 2012/12 մրցաշրջանի ժամանակ ճակատագիրը դարձյալ կապել է այս երկու ակումբներին, սակայն արդեն Եվրալիգայի եզրափակիչ հանդիպման ժամանակ թուրքական ակումբը դարձյալ պարտվել է։ Մինչև «Ֆեներբահչեն» թուրքական ոչ մի ակումբ չի կարողացել այդքան բարձր հորիզոնական զբաղեցնել՝ կանանց բասկետբոլի եվրոպական առաջնությունում։

Նվաճումներ խմբագրել

  • ՖԻԲԱ-ի Եվրոլիգայի արծաթե մրցանակակիր՝ 2012/13, 2013/14, 2016/17 մրցաշրջաններ,
  • ՖԻԲԱ-ի Եվրալիգայի ֆինալիստ՝ 2004/05 մրցաշրջան,
  • Կանանց բասկետբոլի Թուրքիայի չեմպիոն՝ 1999, 2002, 2004, 2006, 2007, 2008, 2009, 2010, 2011, 2012, 2013, 2016
  • Կանանց բասկետբոլի Թուրքիայի արծաթե մրցանակակիր՝ 1991, 1992, 1995, 1996, 2000, 2001, 2005, 2014
  • Կանանց բասկետբոլի Թուրքիայի գավաթի դափնեկիր՝ 2000, 2001, 2004, 2005, 2006, 2007, 2008, 2009, 2015, 2016[1]

Հայտնի բասկետբոլիստներ խմբագրել

  •   Քեթի Սմիթ
  •   Դայանա Տաուրազի
  •   Նիկոլ Պաուել
  •   Քվանիտրա Հոլինգսֆորդ
  •   Քելի Միլլեր
  •   Թամի Սաթոն Բրաուն
  •   Փենի Թեյլոր
  •   Հանա Գորակովա
  •   Էմիլի Գոմիս
  •   Իզաբել Յակուբու Դեուի
  •   Էլինա Բաբկինա
  •   Անետե Յակոբսոնե Ժոգոտա
  •   Զանե Տամանե
  •   Ելենա Բարանովա
  •   Օքսանա Զակալյուժնայա
  •   Շազիե Իվեգին Քարսլը

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «www.fenerbahce.org». Fenerbahçe Women's Basketball. Fenerbahce Spor kulubu. 15 Aralık 2010 Çarşamba. Վերցված է 05.07.2018-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեներբահչե (կանանց բասկետբոլային ակումբ)» հոդվածին։