Ֆելիքս Կիգելիս (լատիշերեն՝ Fēlikss Ķiģelis, փետրվարի 25, 1976(1976-02-25), Լիեպայա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), լատվիացի ռոք երաժիշտ[1][2], լատվիական Լիեպայա քաղաքի Tumsa («Խավար») և Melnā Princese («Սև արքայադուստր») երաժշտախմբերի հիմնադիր և առաջատար անդամ։ 1999 թվականից աշխատում է առաջ տանել իր երաժշտական կարիերան որպես սոլո երգիչ։ Նրա հայրը՝ Էրիկս Կիգելիսը, անդամակցել է Līvi և Coprus ռոք խմբերին։

Ֆելիքս Կիգելիս
Ծնվել էփետրվարի 25, 1976(1976-02-25) (48 տարեկան)
ԾննդավայրԼիեպայա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Լատվիա
Մասնագիտություներաժիշտ

Ֆելիքսը երաժշտական իր կարիերան սկսել է 1990-ական թվականների սկզին՝ դառնալով Katapults ռոք խմբի (որը հետագայում վերանվանվեց Tumsa) հիմնադիրներից մեկն ու առաջատար երգիչը (Catapult): 1996 թվականին նա հիմնադրել է Melnā Princese երաժշտախումբը, որի կազմում 1997 թվականին մասնակցել է Liepājas Dzintars երաժշտական փառատոնին և հաղթող ճանաչվել։ Melnā Princese-ը երկու երաժշտական ալբոմ թողարկելուց հետո 1998 թվականին լուծարվել է, և Կիգելիսը հետամուտ է եղել որպես սոլո կատարող իրեն դրսևորելու, այդ ասպարեզում նոր հաջողություններ ձեռք բերելու նպատակին։

Իր ստեղծած երգերի և երաժշտական կատարումների համար նա բազմիցս ներկայացվել է Լատվիական երաժշտական ամենամյա մրցանակի՝ տարբեր անվանակարգերում. 2003 թվականին՝ Lietus sasuj երգի համար՝ "ռադիոհիթ" անվանակարգում, 2004-ին՝ Bezmiegs-ի համար՝ դարձյալ «ռադիոհիթ» անվանակարգում և Samts-ի համար՝ 'Լավագույն ռոք ալբոմ"անվանակարգում[3], 2015 թվականին՝ Ziema-ի համար՝ «ռադիոհիթ» անվանակարգում և Uzzīmētā sirds-ի համար՝ «Լավագույն ռոք ալբոմ» անվանակարգում։

Ֆելիքս Կիգելիսը Լատվիայում և նրա սահմաններից դուրս ճանաչված է որպես ոչ միայն երաժիշտ-կատարող, այլև որպես երգահան. նա երգեր է գրել Իգոյի, Իվո Ֆոմինսի ու այլ երգիչների և, իհարկե, հենց իր համար (նրա ստեղծագործություններում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում ավտովթարի հետևանքով զոհված հոր հիշատակին նվիրված երգերը)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Profile at spotnet.lv Արխիվացված Օգոստոս 31, 2011 Wayback Machine
  2. A 2007 interview with Fēlikss Ķiģelis(չաշխատող հղում)
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել