Ֆելիքս Դանիելյան

հայ կենդանաբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դանիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ֆելիքս Դանիելի Դանիելյան (հունվարի 21, 1938(1938-01-21)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 31, 2021(2021-08-31)), հայ կենդանաբան։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1989), պրոֆեսոր (2002)։

Ֆելիքս Դանիելյան
Ծնվել էհունվարի 21, 1938(1938-01-21)[1]
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 31, 2021(2021-08-31) (83 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1962)
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր (1989) և պրոֆեսոր (2002)
Մասնագիտությունկենդանաբան
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան

Կենսագրություն խմբագրել

Ֆելիքս Դանիելյանը ծնվել է 1938 թվականին Երևանում։ 1962 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1960 թվականից աշխատում է նույն համալսարանում, եղել է ԵՊՀ կենդանաբանության ամբիոնի լաբորանտ, 1962-1969 թվականներին` ամբիոնի ավագ լաբորանտ, 1969-1971 թվականներին` ասիստենտ, 1971-1979 թվականներին` ավագ դասախոս, 1979-1990 թվականներին` դոցենտ, 1990-2004 թվականներին` պրոֆեսոր, 2004 թվականից` ԵՊՀ կենդանաբանության ամբիոնի վարիչ[2][3]։

Աշխատանքները վերաբերում են սողունների կուսածնության, կարգաբանության, բնապահպանական կենսաքիմիայի, իմունաբանության, կենդանիների պաշտպանության, պոպուլյացիոն գենետիկայի հարցերին։

Երկեր խմբագրել

  • Теория гибридного происхождения партеногенеза в группе кавказских скальных ящериц : (Эксперим.-теорет. исслед. ): авторефератдис. ... доктора биологических наук : 03.00.08 / АН УССР. Ин-т зоологии им. И. И. Шмальгаузена. - Киев, 1989. - 42 с.
  • Կենսաբանություն-10։ Դասագիրք ավագ դպրոցի 10-րդ դասարանի բնագիտամաթեմատիկական և ընդհանուր հոսքերի համար, Աստղիկ գրատուն հրատ., 2010 (համահեղինակ)։
  • Կենսաբանություն-10,11,12 ուսուցչի ձեռնարկ | Ավագ դպրոցի 10-12-րդ դասարանի բնագիտամաթեմատիկական և ընդհանուր հոսքերի համար, Աստղիկ գրատուն, հրատար., 2010 (համահեղինակ)։
  • Կենսաբանություն-11։ Դասագիրք ավագ դպրոցի 11-րդ դասարանի բնագիտամաթեմատիկական և ընդհանուր հոսքերի համար, Աստղիկ գրատուն, հրատ., 2010 (համահեղինակ)։
  • Կենսաբանություն-11, դասագրքի Կենսաբանության մեթոդական տետր | Ավագ դպրոցի 11-րդ դասարանի բնագիտամաթեմատիկական և ընդհանուր հոսքերի համար, մաս - 1-ին. «Աստղիկ գրատուն» հրատ., 2010 (համահեղինակ)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=1443
  2. «Ֆելիքս Դանիելի Դանիելյան». ysu.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 21-ին.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆելիքս Դանիելյան» հոդվածին։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆելիքս Դանիելյան» հոդվածին։